Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Տասնմեկերորդ օր – Սպիտակ ցեղասպանությունը շարունակվում է

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

Տասնմեկերորդ օր – Սպիտակ ցեղասպանությունը շարունակվում է

Սուրբ Կիրակոսից բացի, դեռեւս առնվազն երկու հայկական կանգուն եկեղեցի կա  Դիարբեքիրում:  Պետությունը դրանք սեփականացրել ու վերածել  է մի տեսակ երեխաների ուսուցման կենտրոնների, դրանով իսկ զրկելով դրանց հայկական ինքնությունից: Զբոսաշրջության գրասենյակի տարածած հին քաղաքի քարտեզի վրա դրանք նշված  են որպես «church» (եկեղեցի)՝ առանց իրենց նախնական անվանը. Փոխարենը՝ Սուրբ Կիրակոսը հպարտորեն կրում է «հայկական եկեղեցի» պաշտոնական իր անվանումը: «Մենք Սուրբ Կիրակոսը վերանորոգեցինք՝ ի տարբերություն պետության, որը հայկական եկեղեցիները վերածել է գորգի թանգարանների», - հայտնում է Աբդուլլահ Դեմիրբաշը՝ Սուրի քաղաքապետը, մեր հանդիպման ընթացքում:

Հայկական բողոքական եկեղեցու ցուցանակի վրա սեւով սպիտակի վրա նշված է նրա պատկանելությունը, չնայած որ շինության հատկանիշները հստակ ցույց են տալիս, որ այն տիպիկ հայկական չէ: Ներսում հայտնաբերում ենք, որ այն վերածվել է կարի արհեստանոցի, որտեղ շատ երիտասարդ աղջիկներ և ավելի մեծեր գլխաշորեր են պատրաստում ամսական 100 լիրա աշխատավարձով (50 եւրոյից էլ պակաս): Նրանց ասելով՝ այդ գլխաշորերը տասնապատիկ ավելի թանկ են վաճառվում քաղաքի շուկաներում կամ այլուր: Ինձ թվում է այս երեւույթը մի անուն ունի՝ շահագործում:

Մոտակայքում գտնվող պաշտամունքի մյուս վայրում գրեթե ամեն ինչ նույնն է, բացառությամբ, որ դժվար է թաքցնել դրա հայկական բնույթը՝ այն մի փոքր նման է Սուրբ Կիրակոսին և որի հոյակապ դպրացդասը. շատ է վնասված՝ կարծես այն մեծ մուրճի հարվածներ ստացած լինի: Դա ամենեւին էլ չի խանգարում այստեղ աշկերտություն անող երեխաներին: Փորագրությամբ զբաղվող տղաներն ու գորգ գործող աղջիկներն իրարից  ֆիզիկապես առանձնացված են պատահական մի միջնապատով:  Անգլուխ՝ առանց հսկողության թողնված երեխաները միմյանց հետ զրուցում, ուրախանում ու վազվզում են խղճալի վիճակում հայտնված եկեղեցում:  Այնտեղ՝ թաքնված մի սանդուղք տանում է դեպի փոքրիկ մի սենյակ, որի ինչի ծառայելը անմիջապես չեմ ըմբռնում: Վերեվ նայելով, սակայն, հեռվում նկատում եմ իր զանգից զրկված զանգակատունը: Ենթադրում եմ, որ հենց իմ կանգնած տեղում մի պարան պիտի լիներ, որի միջոցով էլ այն պիտի հնչեցվեր: Սակայն, ի տարբերություն Սուրբ Կիրակոսի, ո՛չ պարան, ո՛չ էլ զանգ  կա այստեղ: Գուցե մի օր... 

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

Twitter

Facebook