Հայ-թուրքական հարթակ

Յուրաքանչյուր ամիս՝ նոր թեմա
Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Տասներեքերորդ օր - «Սփյուռքը ըմբռնումով պետք է մոտենա Թուրքիային ու Թուրքիայի հայերին»

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Տասներեքերորդ օր. «Սփյուռքը ըմբռնումով պետք է մոտենա Թուրքիային ու Թուրքիայի հայերին»

Դիարբեքիրի գրքի ցուցահանդեսում երեք տաղավարներ են ուշադրությունս գրավում. Բելգե հրատարակչությունը, Ակոսը և վերջապես Արաս հրատարակչության տաղավարը, որտեղ չափից դուրս մեծամիտ - եկեք լինենք  կոռեկտ - Մկրտիչ Մարկոսյանը իր նոր գիրքն է մակագրում՝ Üç Dilde Gâvur Mahalesi (Գյավուրի թաղամասը՝ երեք լեզվով - թարգմ): Դիարբեքիրում ծնված մեծանուն այս գրողին հարցեր ուղղելու լավ առիթ է, բայց նույնքան լավ առիթ է համոզվելու, թե ինչքան դժվար է հարցազրույց անցկացնել մի հեղինակի հետ, որի ոչ մի ստեղծագործությունը չես կարդացել և որը չի ցանկանում պատասխանել քո  հարցերին ու քեզ  շատ, շատ վերեվից է նայում: Մոռանանք ուրեմն Մարկոսյանի հետ անհաջող այս հարցազրույցի մասին և անմիջապես անցնենք Եդուարդ (Էդուարդ) Թոմասյանի՝ Արաս հրատարակչության մեծ շեֆի հետ իմ հանդիպմանը: Սեւ ու թավ հոնքերով, խիտ մորուքով, զվարթ ու խորամանկ հայացքով այս մարդը վստահեցնում է, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակության մոտեցումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ փոխվում է, բայց պետք է նաեւ համբերատար լինել. - «Բոլոր նոր գաղափարները գալիս են մտավորականներից, բոլոր հասարակություններում է այդպես:  Նախ բանաստեղծներն են ասում ճշմարտությունը, ապա 40 տարի անց, հասարակությունը կրկնում է բանաստեղծների նախկինում ասածը: Առ այսօր, մարդկանց մեծամասնությունը գիտի միայն այն ինչ պետությունը նրան սովորեցրել է մի հարյուր տարի», - բացատրում է նա: «Մենք պետք է սպասենք, որ Թուրքիան ժողովրդավարական դառնա, բայց նաեւ պետք է պայքարենք իրական ժողովրդավարության համար: Ես, որպես հայ, պետք է ակտիվ լինեմ, որ դա տեղի ունենա Թուրքիայում: Ես պայքարի մեջ պետք է լինեմ, քանի որ մի անկյունում սպասելով դա տեղի չի ունենա», - ավելացնում է նա ու նշում նաեւ, որ հասկանում է հայերի հարաբերական լռությունը և պոլսահայ համայնքի քաղաքական սակավ ներգրավվածությունը: «Վաղուց Ստամբուլի հայերը ասում են՝ Չխոսենք, լուռ մնանք, թե չէ մեզ հետ մի բան կպատահի: Ես դա հասկանում եմ, նրանք վախենում են իրենց կյանքի և գույքի համար, քանի որ այս երկրում տասը տարին մեկ ինչ-որ բան  պատահում է հայերին», - հիշեցնում է խմբագիրը:

Մեր հանպատրաստի քննարկման ավարտին, ես հարցրեցի, թե ինչպես կարող է Սփյուռքը ուղեկցել Թուրքիայում ընթացող փոփոխությունները: «Դա մեզ չի հետաքրքրում, մեզ համար միեւնույնն է՝ թե սփյուռքը մեզ կուղեկցի թե ոչ», - ասում է նա ու ծիծաղում. Հետո նա ջերմորեն թեւս է բռնում ու մտերմիկ ավելացնում. - «Սփյուռքը պետք է ըմբռնումով մոտենա Թուրքիային և Թուրքիայի հայերին: Քո նմաններն է, որ պետք է գան մեզ հետ հանդիպելու, զրուցելու: Այդպես է, որ մենք պիտի կարողաանք միմյանց հասկանալ: Մենք այդ շփման կարիքն ունենք: », - ասում է նա ու նրբորեն սեղմում ուսս. - «Մենք պետք է հանդիպենք ու միմյանց աչքերի մեջ կարողանանք նայել:  Հեռվից՝ շատ բարդ է:»

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

Twitter

Facebook