Հայ-թուրքական հարթակ

Յուրաքանչյուր ամիս՝ նոր թեմա
Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Վեբ-ցուցահանդես․ Թուրքիա, պատկերված ինքնություններ

 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից


Վեբ-ցուցահանդես․ Թուրքիա, պատկերված ինքնություններ

MJM

 

 
MJM

Անկախ լրագրող և լուսանկարիչ

REPAIR հայ-թուրքական ինտերնետային հարթակի նախաձեռնությամբ՝ Հայ-ֆրանսիական Երկիր-Եվրոպա ՀԿ-ի հետ հինգ տարիների համագործակցության ընթացքում մի քանի անգամ հնարավորություն ունեցա այցելել Թուրքիա: Ստամբուլում՝ մասնակցելու ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին կամ լուսաբանելու Գեզի այգու իրադարձությունները, ինչպես նաեւ համշենցիների մոտ գնալու և փնտրելու նրանց, որոնց երբեմն անվանում են իսլամացած հայեր: Դերսիմում՝ հանդիպելու ալեւի զազաների, իսկ Արեւմտյան Հայաստանում, որ ոմանք հիմա անվանում են թուրքական Քուրդիստան, ուղեկցելու հայաստանյան երաժշտախմբին՝ Վան նախագծին, ներկա լինելու Սուրբ Կիրակոս եկեղեցում Զատկի արարողություններին կամ բացահայտելու Դիարբեքիրի հայերին ու քրդերին: Այնտեղից բերեցի բազում հիշողություններ և այս մի քանի լուսանկարները, որոնք, հուսով եմ, ձեզ թույլ կտան տեսնել մի փոքր այլ Թուրքիա, քան որը դուք - շատ հաճախ - սովոր եք տեսնել այն տխուր նորություններում, որ գալիս են մորս նախնիների երկրից:

Ճանապարհին՝ Վան նախագծի հետ, 2011թ հուլիս և սեպտեմբեր

Երեք տղամարդ Դերսիմի զազայի ավանդական հագուստով, Խոզաթ (Դերսիմ):

Մալաթիայում հանդիպած կլառնետահար, ում վարպետ ուսուցիչը հայ է եղել:

Շատ հուզիչ հանդիպում Մալաթիայի շրջանի այն հազվագյուտ «հայտարարված» հայերից մեկի հետ՝ Բաբկեն Յեթերյան, 81 տարեկան, դեռ հայերեն է խոսում:


Համշենցի կին՝ համագյուղացիների հետ քննարկումների մեջ, Հոփա:

Համշենցի կանայք:

Երիտասարդ տղամարդիկ վարսավիրանոցում, Օվաջըք (Դերսիմ):

Երիտասարդ աղջիկ Օվաջըքի երաժշտական փառատոնում (Դերսիմ):

Գյուղի բնակիչները և նրանց դեդեն (ալեւի քահանա) աղոթում են նախքան ճաշից առաջ այծին մատաղ անելը (Դերսիմ):

Ալեւի զազա կինն իր տան առջեւ (Դերսիմ):

Ալեւի կնոջ ձեռքերը: Ձախ մատանու վրա՝ Զյուլֆիքարը, Հզ. Ալիի թուրը:

Ալեւիական արարողություն, որին հրավիրված էին Վան նախագծի և Երկիր-Եվրոպայի անդամները (Դերսիմ):

Քուրդ հանդիսատեսը սոցիալական ֆորումի հարթակի վրա, Դիարբեքիր, 2011թ սեպտեմբեր:

Սոցիալական ֆորումի հանդիսականները, Դիարբեքիր:

ԴԻԱՐԲԵՔԻՐ, 2013թ ՄԱՅԻՍ

Քուրդ երեխա Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը:

Պայծառ և Սարգիս Էքեն ամոլը՝ Դիարբեքիրի ամենատարեց «պաշտոնական» հայերը: Այստեղ տանը՝ Ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում: Մահից առաջ՝ հաջորդաբար 2014թ և 2016թ:

Վերմակով երեխային օրորող աղջիկներ:

Երկու սերունդ մի տանիքի տակ:

Աղոթող կինը Սուրբ Կիրակոս եկեղեցում:

ԳԵԶԻԱՅԳՈՒՄ, 2013թ ՄԱՅԻՍ

Չափուլջուները (թալանչիները) պատնեշի վրա:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շքերթը Գեզի այգում՝ ամբոխի ծափահարությունների ներքո:

Ցուցարարներ Թաքսիմ հրապարակում:

ԴԻԱՐԲԵՔԻՐ
, 2014թ ԱՊՐԻԼ

Զատկի արարողություն Սուրբ Կիրակոսում:

Զատկի արարողություն Սուրբ Կիրակոսում: Ստամբուլից ժամանած հայ կանայք աղոթում են

Զատկի արարողություն Սուրբ Կիրակոսում: Ստամբուլից ժամանած հայ կանայք աղոթում են հունցած խմորի առջեւ, որով Զատկի չորեք են պատրաստելու:

ՍՏԱՄԲՈՒԼ, 2015թ ԱՊՐԻԼԻ 24

Ապրիլի 24-ի ոգեկոչումների ընթացքում՝ Իսթիքլալ փողոցում ցուցարարները պարզում են Սեւակի և Հրանտ Դինքի դիմանկարները:

Ցուցարարների բազմությունը Հայդարփաշա կայարանում, որտեղից 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականները բռնի աքսորի տարվեցին:

Երիտասարդ կինը կարդում է Özgür Gündem թերթը, որի վրա հայերեն գրված է՝ « Տե՛ս. իմացի՛ր, առերեսուէ՛»:

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

    Twitter

    Facebook