Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Դիարբեքիրում մամուլին ներկայացված 2014թ. ապրիլի 24-ի «99» ցուցահանդեսը

 
 
 

Ցուցահանդես - Դիարբեքիր 

24 Ապրիլ 2014

 

Դիարբեքիրում մամուլին ներկայացված 2014թ. ապրիլի 24-ի «99» ցուցահանդեսը

 

 

2014թ. ապրիլի 22-ին, ժամը 10:00, Դիարբեքիրի Լրագրողների միության կենտրոնում կայացավ հայ-ֆրանսիական Երկիր Եվրոպա հասարակական կազմակերպության, Մարսելի Արամ ասոցիացիայի և Դիարբեքիրի քաղաքապետարանի համատեղ մամլո ասուլիսը՝  նվիրված "99 Աքսորի դիմանկարներ - Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար" անվանումը կրող ցուցահանդեսին:

Ասուլիսին ներկա էին Երկիր Եվրոպա հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը, Մարսելի Արամ ասոցիացիայից՝ Վարուժան Արթինը և  Դիարբեքիրի քաղաքապետարանի Մշակութային հարցերով տնօրեն Մուհարեմ Սեբը:

Երկիր Եվրոպայի կողմից իրականացվող տարբեր գործողությունների մասին հիշեցնելուց հետո, Արմեն Ղազարյանը հայտարարեց. «Այս ցուցահանդեսի կազմակերպումը ապրիլի 24-ին՝ Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օրը, Դիարբեքիրում, երկակի խորհրդանիշ է, քանի որ հայերի արմատները սկիզբ են առնում այս հողից և այն 1915թ. հանցաբեմերից մեկն է հանդիսացել»:

Նա հավելեց. «Ուղերձը, որ ցանկանում ենք հղել, այն է, որ հիշողությունից և պատմությունից այն կողմ, մենք՝ հայերս, այսօր հնարավորություն ունենք վերածնել հայկական ինքնությունն այնտեղ, որտեղից սկիզբ են առնում նրա արմատները՝ լինի մշակույթի, զբոսաշրջության, թե այլնի միջոցով»:

Դիարբեքիրի քաղաքապետարանի Մշակութային հարցերով տնօրեն Մուհարեմ Սեբը հայտարարեց. «99 տարի առաջ այս հողում մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Քրդերն արժանացել են նույն ճակատագրին: Մարդիկ ենթարկվել են թալանի, ցեղասպանությունների և մասսայական ջարդերի»:  

Նա հավելեց. «Զոհերի թվում եղել են նաև Դիարբեքիրի բնակիչներ: Նրանք ստիպված են եղել լքել իրեն հողերը: Այսօր շատ երջանիկ ենք ականատես լինել մեր հայրենակիցների վերադարձին, թեկուզ խորհրդանշական, դեպի այն հողը, որտեղ ծնվել և ապրել են նրանց պապերը»:

Արամ ասոցիացիայի գլխավոր համակարգող Վարուժան Արթինը պարզաբանեց "99 Աքսորի դիմանկարներ - Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար" ցուցահանդեսի բովանդակությունը. «Ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների անձնագրային լուսանկարների ռեպրոդուկցիաներ, որոնցով 1923-1926 թվականներին ուղեկցվում էին Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի մկրտության վկայականները: Պատրիարքարանի արխիվային նյութերի մեծ մասը պահպանվում է Արամ ասոցիացիայում»:

Նա այնուհետև ընդգծեց. «Իր պատմության մեջ առաջին անգամ Արամն իր արխիվային նյութերը ցուցադրում է Ֆրանսիայից դուրս և հատկապես Թուրքիայում, Դիարբեքիրում: Սա ֆիզիկական վերադարձ է դեպի ակունքներ, խիստ խորհրդանշական, դեպի Արևմտյան Հայաստանի հողերը»:

Եզրափակելով մամլո ասուլիսը՝ Վարուժան Արթինը հայտարարեց.  «Հրավիրում եմ Ձեգ դիտելու այդ դեմքերը, որոնք հարազատ կթվան Ձեզ այնպես, ինչպես Ձեր դեմքերն են հարազատ թվում ինձ այսօր»:

Մուհարեմ Սեբը,Արմեն Ղազարյանը, Բուրչին Գերչեք, Վարուժան Արթինը

 

Ցեղասպանությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook