Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Արդյո՞ք Հրանտ Դինքի մահը փոԽեց Թուրքիան

 
 
 

 

 

Արդյո՞ք Հրանտ Դինքի մահը փոխեց Թուրքիան

կիյոմ Փեղիէ

 

 
կիյոմ Փեղիէ

'Le Monde' թերթի Ստամբուլի թղթակից

Վեց տարի է անցել Հրանտ Դինքի մահից հետո: Ձմեռային մի օր էր Ստամբուլում՝ “Հալասկարգազի” պողոտայի մայթին` Ակոսի շրջակայքում: Արդեն վեց տարի է, ինչ նա հարվածի ենթարկվեց հակահայկական ատելությամ կողմից: Նրա բազմամարդ գրասենյակը Ակոսի տարածքում մնաց անփոփոխ: Մուտքի մոտ տեղադրվեց կրկնակի անվտանգությամբ դուռ: Փոքրիկ ամսագիրը, որ նա հիմնել էր 1990թթ ոչ միայն շարունակեց գործել Հրանտիմահից հետո, այլ նաև զարգացավ, ավելի հարուստ դարձավ և ճանաչում ձեռք բերեց: Իր բաժանորդների թվաքանակը աննախադեպ աճ ունեցավ, իսկ Turkish Airlines ավիաընկերությունը նրան նույնիսկ իրավունք է տվել, որ այն հայտնվի օդանավակայանի ցուցասարքին՝ թուրքական ամսագրերի կողքին:  Թերթի ճանաչումը անսպասելի էր:

Թուրքիան շատ է փոխվել այս աղետալի հունվարի 19-ից հետո վեց տարիների ընթացքում: Երկիրը ձեռք բերեց վստահություն, տնտեսապես զարգացում ապրեց, հարստացավ աշտարակներով, մզկիթներով և առևտրի կենտրոններով: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթում է երկու ընտրություններում՝ հսկողության տակ դնելով բանակը: Հայկական հարցը, որը հետապնդում է Թուրքիան 1915 թվականից անկասկած ձեռք բերեց տեսանելիություն:  Վերացավ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր տաբուի մեկ անկյունը, շատացան բանավոր և գրավոր պատմություններ, մշակութային ծրագրեր: Հրանտ Դինքի մահը ցնցում առաջացրեց՝ հանգեցնելով մի հայի մահվան նկատմամբ անսպասելի զգացմունքների: Հողարկավորության օրը գրեթե 100.000 մարդ միացավ սգո երթին, որն ուղեկցում էր լրագրողին դեպի գերեզմանատուն: Ցավով սեղմված սգավոր բազմությունը վեր էր հանել կլոր փոքր սև վահանակներ, որոնք հայտնի դարձան իրենց՝ թուրքերենով, քրդերենով և հայերենով գրված կարգախոսերով՝ “Մենք բոլորս Հրանտ ենք: Մենք բոլորս հայ ենք”: Այստեղ նույնպես զարմացրեց ինքնաբուխ արձագանքը, որը հուսադրող էր Ստամբուլի՝ վախից քարացած հազարավոր հայերի համար, հույս բոլոր թուրք դիվանագետների և Հրանտ Դինքի ընկերների համար: “Նրա մահը, առնվազն, կարող է ծառայել ինչ-որ բանի”,-ասում էին 2007 թվականին:

Ժամանակին, Անին և Գարաբեթ Բալիքսին՝ Ստամբուլի մի հայ զույգ, չէին համարձակվել գնալ ցույցի: Ավելին, դա նրանց մտքով անգամ չէր անցել: Եթե հայ ես Թուրքիայում և չունես Հրանտ Դինքի քաջությունը և խարիզման, լռում ես, քեզ զուսպ ես պահում, խոնարհվում ես: Բացառությամբ որոշ երիտասարդ ակտիվիստների, ինչպիսիք են Նոր Զարթոնքի երիտասարդները,  մարդու իրավունքների ակտիվիստների մի բուռ մտավորականների և մտածողների՝ Թուրքիայի հայերի զգալի մեծամասնությունը ապրում է քարացած լռության և մենության մեջ: Եվ այստեղ Հրանտ Դինքի մահը ոչինչ չփոխեց: Բալիքսինները չմասնակցեցին ո՛չ Ակոսի դիմաց կազմակերպված հավաքին, որը տեղի էր ունենում յուրաքանչյուր հունվարի 19-ին, ո՛չ ապրիլի 24-ի հանրային հիշատակմանը՝ առաջին անգամ կազմակերպված 2010թ Ստամբուլի Մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից և Թաքսիմ հրապարակում՝ որոշ թուրք մտավորականների կողմից, թեպետ նրանք ցնցված էին Ակոսի տիրոջ մահով: Ստիպելով լռել Թուրքիայի հայերին՝ մարդասպանները կեղծ սպառնալիքներ էին արձակում ամբողջ համայնքին՝ երկու միլիոն մնացած հայերին, որոնք դեռ ցեղասպանությունից առաջ ապրում էին Թուրքիայում: Սակայն 2012 թվականից սկսած՝ Անին և Գարաբեթը մասնակցում են բոլոր ցույցերին: Ընտանիքը այլևս ոչինչ չունի կորցնելու: Միակ փոփոխությունը Բալիքսինների համար նրանց տղայի կորուստն է: Սևագ անունով՝ 20 տարեկան տղա, ով կատարել է պարտադիր զինվորական ծառայությունը Բաթմանի նահանգի մեկուսացված զորանոցում: Նա սպանվել է 2011թ ապրիլի 24-ին՝ Զատիկի և ցեղասպանության տարելիցի օրը, իր ազգակիցներից մեկի՝ Կիվանս Ագաոգլուի կողմից՝ մի երիտասարդ ակտիվիստ, որը կապված էր “Մեծ միասնություն” կուսակցության հետ (ծայրահեղ աջ կուսակցություն): “Ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված հայ, բոլորը շատ լավ գիտեն թե դա ինչ է նշանակում”,- ասում էր երիտասարդի գերեզմանի մոտ ատելությամբ լցված ընտանիքի ընկերը Սիսլիում: Սևագը հայոց ցեղասպանության վերջին զոհերից մեկն է եղել, մի գործընթաց, որը շարունակվում է, քանի դեռ անցյալի սարսափները չեն ճանաչվել, մարսվել: Վեց տարի անց հայկական ատելությունը դեռ լռում է: “Հրանտ Դինքի հետ ստացվում էր 1500000 +1, իմ տղայի հետ՝ 1500000 +2”,-ամփոփում է Անին՝ սգավոր մայրը:

Ինչպես Հրանտ Դինքի դեպքում, այստեղ նույնպես իշխանությունները փորձում էին մեղմել սպանության հետևանքները: Ճնշումները իրականացվում էին վկաների և արդարադատության վրա: “Երկու գործերի միջև շատ նմանություններ կան”,- գտնում է փաստաբան Սեմ Հալավուրտը, ով աշխատել է երկու դատական գործերի վրա: Շատ նման են միմյանց Օգյուն Սամաստը և Կիվանս Ագաոգլուն՝ երկու երիտասարդ թուրքեր՝ դաստիարակված ազգատյացության և հայատյացության ոգով: Օգյուն Սամաստը դատապարտվել է, սակայն ինչպես միայնակ հանցագործ: Փաստաբան Ֆեթիե Չեթինի կողմից ներգրավված բարձր պաշտոնյաները երբեք չեն անհանգստացվել և նույնիսկ  հարցաքննվել: Ոստիկանության և տեղեկատվության որոշ պատասխանատուներին առաջարկվեցին բարձր պաշտոններ: Նահանգապետ Մուամեր Գյուլերը դարձավ ներքին գործերի նախարար: Սևագի դեպքում մարդասպանի գործը հանձնվում է ռազմական դատարանին: Կիվանս Ագաոգլուն ազատ հայտնվում է դատավարության բոլոր նիստերին զոհի ծնողների առջև: Դատախազը պահանջում է 2-6 տարի ազատազրկում: Ինչը կլիներ շատ թեթև պատիժ նման ռասիստական հանցագործության համար, որը ունի 100-ամյա պատմություն: Ավելի վրդովեցուցիչ է այն, որ կառավարությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը (պաշտոն՝ ստեղծված բավարարելու Եվրոպական միության ժողովրդավարության չափանիշները) տալիս է Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Մեհմեթ Նիրաթ Օմերողլուին: Նա այն նույն դատավորներից մեկն էր, ով դատապարտել էր Հրանտ Դինքին թուրքական ինքնությունը վիրավորելու համար՝ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն: Նշան, որ միջպետական ցանցերը, որոնց կասկածում են հանցագործության կազմակերպման մեջ, դեռևս կենդանի են և վայելում են իշխանությունների կողմից տրված արտոնությունները: Նշան, որ գաղափարախոսությունը, որը Հրանտ Դինքը որպես նպատակ ընդունեց, ամենևին չի թուլացել:

Անցյալ տարվա ձմռանը Սամաթյա թաղամասի հայ տարեց կանանց դեմ իրականացվող բռնությունները  ավելի ուժեղացրեցին Թուրքիայի հայերի մեջ եղած վախը: Մի ութսունամյա կնոջ գտել են մորթած, մյուսը կորցրել է աչքը: Իշխանությունները շատ արագ վերացրեցին ռասիստական հանցագործության թեզը՝ հաստատելով, որ խոսքը գնում էր մի գողի մասին: Դեպքից երեք ամիս հետո ոստիկանությունը ձերբակալում է կասկածյալին, որը 38-ամյա Ստամբուլի հայ էր: Կարծես թե հուսադրող է: Այնինչ, հարցը դեռ լիովին լուսաբանված չէ, իսկ ձերբակալությունը՝ հեռու վախը թեթևացնելուց:

 Հրանտ Դինքի սպանությունը որոշակի խիղճ արթնացրեց: Բայց նա նաև ոգևորեց հին ազգայնամոլ դեմոններին: 2010թ ապրիլի 24-ին, երբ հարյուրավոր Թուրքիայի քաղաքացիներ հավաքվեցին Թաքսիմի հրապարակում՝ “Մենք կիսում ենք այս ցավը” նուրբ հաղորդագրությամբ, Բանվորական կուսակցության ակտիվիստները, մյուսները Ալպերեն տներից՝ կապված “Մեծ միասնություն” կուսակցության հետ, գոռում էին իրենց ատելությունը հրապարակի մյուս կողմում: Երկու խմբերը բաժանելու համար խաղաղ ցուցարարներին փակեցին մետաղական արգելքներով մի վանդակում, այնինչ, ծայրահեղական ակտիվիստները ազատ այսկողմ- այնկողմ էին անում: Մենք կառարկենք, որ այս ազգայնամոլական խմբակցությունները ընտրողաբար ունեն մեծ նշանակություն: Սակայն, իրականում, ի՞նչ կշիռ ունեն դիվանագետները և Թուրքերը՝ լուսավորված այս բանավեճում: Եթե, 2008թ թուրք մտավորականների կողմից մեկնարկած, 30000՝ հայերից “ներողություն խնդրելու” դիմումներ ստորագրողները առաջացրեցին բնակչության ուշագրավ պայթյուն, ի՞նչ կարող ենք ասել 120000 ստորագրությունների մասին՝ հավաքված մի ակնթարթում Ադբեջանի կողմից Խոջալուի “ցեղասպանության” ճանաչման համար: Եթե տեսանելիությունը, որին հասավ Ակոսը, և այնպիսի կրթված թուրք խմբագիրներ, ինչպիսիք են Օրհան Քեմալ Չենգիզը և Ալի Բայրամողլուն ներկայացնում են իրական առաջընթաց, ապա ի՞նչ կարող ենք մտածել ռասիստական քարոզարշավների և հակահայկական նախապաշարումների մասին՝ անպատժելի կերպով սփռված ամբողջ էջին զանգվածային լրատվամիջոցների և իշխող կուսակցության որոշ անդամների կողմից: Եվ եթե այն 100000-ը, որը 2007թ մասնակցում էր Հրանտ Դինքի հողարկավորությանը մեծ հեղաշրջում էր, ինչպե՞ս որակավորել այն 200000 մարդուն, որոնք ներխուժեցին Ստամբուլի կենտրոն 2012թ փետրվարին՝ Խոջալուի կոտորածի 20-րդ տարելիցի կապակցությամբ: “Մենք բոլորս Խոջալուից ենք”, “Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ սրիկա եք”,-նշեցին նրանք: Թաղապետը և ներքին գործերի նախարարը իրենց ներդրումը ունեցան այս թշնամական ալիքի մեջ՝ քաղաքապետարանի միջոցով հայտարարված ֆանֆարին: Կարգախոսերը գրված էին կլոր վահանակների վրա, ինչպես արել էին Հրանտ Դինքի ընկերները: Դերերի փոխանակում՝ այնքան բնարոշ ժխտողականությանը:

Այս հակահայկական ցույցը՝ մեծ մասով հովանավորած Ադրբեջանի նավթից ստացած եկամուտներով, հանգեցրեց նրան, ինչը քաղաքագետ Չենգիզ Ակթարը անվանեց “Ադրբեջանում Թուրքիայի հայկական քաղաքականության աութսորսինգ”: Օգտվելով իր նավթագազային եկամուտներից՝ Ալիևի վարչակարգը տարածեծ ամբողջ Եվրոպայով իր հակահայկական և թուրքական ներքին քաղաքականությամբ կշռադատված քարոզչությունը: Կիրառելով էնէրգետիկ շանտաժը՝ Բաքվին հաջողվեց դուրս հանել ֆուտբոլային դիվանագիտությունը: Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա արձանագրությունների ստորագրությունից հետո հարաբերությունների կարգավորման հույսը անհայտացավ: 2015 թվականին ցեղասպանության հարյուրամյակի մոտենալու հետ դիրքերը սառեցին: Այն փոքր հույսը, որը ծնվեց Հրանտ Դինքի մահից հետո տեղի ունեցած քաղաքային պայթյունից, այսօր շատ չնչին է թվում:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook