Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայկական Սփյուռքից
“թաքնված-ժխտողական” երկխոսությունը դատապարտված է ձախողման
Հիլդա Չոբոյան |
Հիլդա ՉոբոյանՌոն-Ալպի շրջանային խորհրդի անդամ (Ֆրանսիա) |
Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված ՀԻլդա Չոբոյանը կրթություն է ստացել Ֆրանսիայում : 1978 թվականին նա դարձել է Դեսինում Հայ Մշակույթի տան տնօրենուհին մինչեւ 2010 թվականը : Միշտ եղել է Միջազգային կառույցների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովը : 2002-2011թվականներին եղել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահը : Չոբոյանը եղել է ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների բարձր հանձնակարարը :
Թուրքերի և հայերի միջև երկխոսությունը անկասկած վերջին տարիներին եղել է վերջիններիս հարաբերությունների կարևոր փաստերից մեկը: Այդ հարաբերությունները ունեն շրջադարձային բնույթ: Սակայն, որքանով ինքնաբերաբար ի հայտ են գալիս այդ նախաձեռնությունները, գերիշխող քննարկումների այս “երկխոսության” առավել ուշադիր դիտարկումը, ավելի քան տասնամյակներ տևող հայ-թուրքական հարաբերությունների վերանայումը բացահայտորեն ցույց են տալիս, որ խոսքը գնում է նախապես մտածված և թուրքական կառավարության կողմից վերահսկվող գործընթացի մասին, որը այդպիսով կարողացավ քաղաքացիական հասարակությանը հանձնել ավելի քան անհարմար հարցի քննումը, որը վերջին քսան տարիներին խափանում էր Թուրքիայի հարաբերությունները արևմտյան երկրների հետ և առաջին հերթին իր անդամակցությունն Եվրոմիությանը: Ստեղծված երկխոսության գործընթացը ձգտում ուներ մեղմելու հայկական սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի կողմից դրված ճանաչման և փոխհատուցման օրինական պահանջները:
Թուրքիայի հետաքրքրություններից ելնող յուրաքանչյուր միջազգային որոշման ընդունման նախօրեին Թուրքիայում նոր երկխոսություններ էին նախաձեռնվում:
Ի վերջո, հայ-թուրքական երկխոսությունը հիմքեր տվեց Հայոց ցեղասպանության հարցից խուսափող նոր թուրքական ռազմավարության մշակմանը, առանց վերաքննման դնելու համակարգված, ամրապնդված և աշխարհագրորեն ընդլայնված ժխտողական պետական քաղաքականությունը:
Հայկական կողմի մասնակիցները երկխոսությանը քաղաքական արտացոլում չեն տալիս. այն մնում է մարդկային հարաբերությունների շրջանակներում: Կարելի է նույնիսկ նկատել որոշակի հոգնածություն, հուսահատություն թուրքական ժխտողականության միջոցով ստեղծված փակուղու նկատմամբ՝ երբեմն հոգեբանական բեռից ազատվելու նոր ուղիներ փնտրելով:
Մյուս կողմից, բազմաթիվ օրինակներ ցույց են տալիս, որ թուրքական երկխոսության մասնակիցներից շատերը հայերի հետ երկխոսությունը ընդունում են որպես բանակցություն, գործարք, որը կկարողանար գործել միայն զիջումների շնորհիվ, որոնք հավասարապես անհրաժեշտ են երկու կողմերին: Մենք գիտենք, որ գործարքի վերջնական նպատակը հաղթանակի հասնելն է, ինչը ամբողջ բանակցության հաջողումն է:
Այսպիսով, երկխոսելու համար պետք է հարգել թուրք զրուցակցի արժանապատվությունը և համոզմունքները` օրինականացնելով նրա ժխտողական կրթությունը, որը նրա կազմավորման մի մասն է կազմում (“Երկխոսություն հայկական տաբուի մասին”՝ Ահմեդ Ինսելի և Միշել Մարիանի համատեղ աշխատություն, որտեղ խոսվում է գրող, թուրք ֆրանսախոս մտավորական, լրատվամիջոցների ոլորտում փայլուն և ակնառու Ահմեդ Ինսելի խորհրդանշական դեպքի մասին, ով սակայն փորձում է բացատրել իր՝ “ցեղասպանություն” տերմինի ժխտումը ինչպես քեմալական և ազգայնամոլական ընտանիքում ստացած կրթության հետևանք):
Եթե որոշ երկխոսության մասնակիցները թաքնված նպատակ ունեն ընդհանուր եզրեր գտնել նույնիսկ ցեղասպանության իրականության մասին, արդեն հասկանալի է դառնում “ցեղասպանություն” տերմինի մերժումը և դրա փոխարինումը այլ տարբեր ճարպիկ տերմիններով, ինչպիսին է G word:
Ըստ կանոնի՝ պետք է փոխարինել հանրային ճանաչմամբ տերմինները, որոնք գտնվում են մասնավոր բաժնում. հայերից ներողություն խնդրելու քարոզարշավի տեքստը դրա վառ օրինակն է: “Իմ գիտակցությունը չի ընդունում, որ անտարբեր մնանք Մեծ եղեռնին, որ օսմանյան հայերը ապրեցին 1915 թվականին և որ մենք այն ժխտում ենք: Ես մերժում եմ այդ անարդարությունը և իմ կորմից կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքները և ցավը: Ես նրանցից ներողություն եմ խնդրում”:
Մենք չենք կարող անտեսել քարոզարշավ նախաձեռնողների քաջությունը՝ հաշվի առնելով անտանելի մթնոլորտը, որը տիրում էր հայերի նկատմամբ ընդհանրացված խտրականությամբ և բռնությամբ հայտնի Թուրքիայում: Այնուամենայնիվ, վերը նշված խոսքերը պարզ են դարձնում ցեղասպանությունը հանրային և քաղաքական դաշտից վերացնելու ցանկությունը, մի բան, որ ամբողջական տեքստին տալիս է անհասկանալի բնույթ, երբ պահանջում են ներողություն խնդրել:
Այպիսով, հարցեր, որոնք մնում են չլուծված՝
-Ո՞վ պետք է ներողություն խնդրի պետական հանցագործության համար:
-Ո՞վ իրավունք ունի ներելու իրագործված ցեղասպանության դեպքում:
Ինչ վերաբերում է ներողությանը, դա մի շատ հին հասկացություն է: Եթե ներողություն պետք է անվանենք հաշտեցման ակնարկները, որոնցով զոհը դադարում է ցանկանալ վրեժխնդիր լինել, ապա այն ամենուր գոյություն ունի, որտեղ արյան գինը ընդունելի է: Կարելի է առանձնացնել “ներողություն-գործարքը” “ներողություն-ժխտումից” այն իրավախախտի համար, ով խոստովանում և զղջում է իր գործած մեղքի համար:
Ներումը պարգև է, որն ազատում է անցյալում գործած մեղքից: Նա ազատում է ապագան անցյալի ծանրությունից:
Այսպիսով, ներման երկու արևմտյան ավանդույթնեը միմյանց հակասում են.
-Մի կողմից հնարավոր չէ ներել, երբ մեղավորը խոստովանում է, ներողություն է խնդրում, զղջում է և, հետևաբար, փոխվում է: Այդպիսով, նա, ով այդպես ներկայանում է, արդեն ինչ-որ չափով ուրիշ մեկն է: Հետևաբար, մենք չենք ներում որպես այդպիսին մեղավորին:
-Մյուս կողմից, ներողությունը տրվում է որպես ազատ և մեծահոգի քայլ, բացարձակ ողորմածություն, անշահախնդիր, առանց զղջման և ներողություն խնդրելու: Փաստորեն այն շնորհված է մեղավորին որպես մեղավորի: Դա ներողությունն է՝իր ամբողջ մաքրությամբ:
Ո՞րն է ներողություն խնդրելու կարգավիճակը, որը զգուշորեն խուսափում է նշել մեղավորի և ներման առարկայի անունը:
Նման ճշտումների բացակայության դեպքում, որոնք հստակեցնում և որակավորում են արարքը, այդ խնդրանքը չենք կարող դասել ներողության՝ փիլիսոփաների կողմից մեզ հասած երկու ոչ մի կատեգորիայի մեջ.
-Մեղավորը աղերսում է զոհին իրեն ներել և ապացուցում է, որ փոխվել է
-Անվճար ներման արարք:
Այնինչ, հենց հայերն են շնորհակալություն հայտնել թուրք հեղինակներին, որոնք ներկայացնում են միակողմանի անշահախնդիր ներման բնութագրերը իսկական ներողություն խնդրելու բացակայության դեպքում.
Génèse. Դա տեղ ի է ունեցել 2001թ՝ 2000թ հայկական սփյուռքի ձեռք բերած հաջողությունից հետո (ճանաչումը ֆրանսիական Սենատի, Իտալիայի խորհրդարանի և Վատիկանի կողմից, Առաջին զեկույցը Թուրքիային Եվրոխորհրդարանի կողմից՝ պահանջելով Թուրքիայի Մեծ Ժողովին ընդունել ցեղասպանությունը, կասեցված քվեարկությունը ԱՄՆ Սենատում՝ Քլինթոն նախագահի միջամտությամբ), երբ Արտաքին գործերի նախարարության ծառայությունները առաջարկել են թուրքական կառավարությանը, հավանաբար ամերիկացի խորհրդատուների օգնությամբ, նոր մոտեցում, որը կմեղմացներ հայերի ցեղասպանությունը ընդունելու աճող պահանջները. երկխոսություն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ Դեվիդ Ֆիլիփսի նախագահության ներքո ստեղծվել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը՝ միավորելով նախկին դիվանագետներին, գիտնականներին և՛ թուրք, և՛ հայ (Հայաստանի և սփյուռքի) անձանց: Հանձնաժողովը առաջարկում էր փոխանակումներ երկու քաղաքացիական հասարակությունների միջև լրատվամիջոցների, մշակույթի, տնտեսության, կրթության, հայ և թուրք կանանց միջև համագործակցության ոլորտներում. միայն թե բացառված էր հայերի ցեղասպանության թեման: Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում, ինչպես 2008թ Ներողության խնդրանքում, որոշ հայտարարություններ հեռու նախաձեռնություններից հաստատեցին թուրքական կողմի մաքիավելյան տեսլականը:
Օզդեմ Սանբերկը՝ նախկին թուրք դիվանագետը, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մասին. “Քանի դեռ մենք երկխոսում ենք հայերի հետ, ցեղասպանության հարցը տեղ չի գտնի ԱՄՆ համագումարի օրակարգում”:
Բասկին Օրանը ներողություն խնդրելու մասին. “Վարչապետը պետք է աղոթեր մեր քարոզարշավի համար: Ամբողջ աշխարհի խորհրդարանները սկսել էին որոշումներ ընդունել: Այժմ նրանք կանգ կառնեն: Սփյուռքը մեղմացել է: Միջազգային լրատվամիջոցները սկսում են այլևս չօգտագործել ցեղասպանություն տերմինը” (Միլլիեթ 19.12.2008): Բացի այդ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի բազմաթիվ թուրք անդամներ հրաժարական տվեցին, երբ հայ անդամների խնդրանքով՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը հայ ցեղասպանության դեպքի համար մտավ 1948 թվականի Կոնվենցիայի կիրառության մեջ:
Ի վերջո, եթե ուզում ենք երկխոսությանը հաշտեցման իմաստ տալ, ապա հայ-թուրքական երկխոսությանը պակասում է առնվազն երկու կարևոր տարր, որոնք կարող ենք գտնել աշխարհի բոլոր նախորդ հաշտեցման գործընթացների դեպքերում՝ Հարավային Աֆրիկայից մինչ Արգենտինա՝ անցնելով Պերուով, Ավստրալիայով և Տոգոյով՝ ճշմարտություն ճանաչում և արդարադատություն վերականգնում:
Այսօր “թաքնված-ժխտողական” երկխոսությունը , Թուրքիայի պետության ռազմավարական շահերից ելնելով, դատապարտված է ձախողման:
Նույնիսկ եթե ճանաչման ճանապարհը երկար է, թուրք մտավորականները պետք է գնան Զարաքօլուի, Սայիթ Չեթինօղլուի, Դոգան Օզգուդենի և այլոց հետքերով, ովքեր մեծ ռիսկերի են դիմում, սակայն որոնց արդարադատության որոնումը վստահություն է ներշնչում:
“թաքնված-ժխտողական” երկխոսությունը դատապարտված է ձախողման