Հայ-թուրքական հարթակ

Յուրաքանչյուր ամիս՝ նոր թեմա
Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

«Թո՞ւրք», թե՞ «թուրքիացի». ինքնության բանավեճը Թուրքիայում

 
 
  Հայացք Թուրքիայից


«Թո՞ւրք», թե՞ «թուրքիացի». ինքնության բանավեճը Թուրքիայում

Արուս Յումուլ

 

 
Արուս Յումուլ

Սոցիոլոգ

Եթե Օսմանյան կայսրությունը, իրավահավասար չլինելով հանդերձ, իրեն բազմազգ և բազմակրոն պետություն էր համարում, ապա Թուրքիայի Հանրապետությունը հենց սկզբից փորձեց պարտադրել միայն մեկ ինքնություն՝ լեզվի, կրոնի և մշակույթի խաչմերուկում: Մի շարք խմբեր, սկսած քրդերից, ձուլվեցին թուրքական ազգային ինքնության մեջ: Ընդհակառակը, ոչ մահմեդական՝ քրիստոնյա և հրեա փոքրամասնությունները խորհրդանշորեն դուրս մղվեցին ազգային պատկանելության շրջանակից: Ստամբուլի Բիլգի համալսարանից սոցիոլոգ Արուս Յումուլի հետ զրուցեցինք մի բանավեճի մասին, որը թուրք բառեզրը հակադրում է թուրքիացի (թուրքիելի) եզրին: Թուրք քաղաքացի եզրի օգտագործումը հաճախ նշանակում է կողմնակից լինել փոքրամասնությունների ձուլմանը՝ հանուն բացառիկ ինքնության, ինչը շատ լավ ամփոփված է «Երանի նրան, ով իրեն թուրք է կոչում» ազգայնամոլական նշանաբանում: Դրան հակառակ՝ Թուրքիայի քաղաքացի եզրի օգտագործմամբ փորձ է արվում միմյանցից տարանջատել քաղաքացիական պատկանելությունն ու մեծամասնական մշակույթը՝ ի նպաստ ինքնության բազմակի եւ բազմամշակութային հայեցակարգի:

«Թուրք» եւ «թուրքիացի» բանավեճն ինչպե՞ս է սկիզբ առել։

Սա նոր բանավեճ չէ. «թուրքիացի» եզրույթն օգտագործել չօգտագործելու վերաբերյալ քննարկումները հանրապետության ստեղծման ժամանակվանիցառկա էր, եւ արդյունքում կանգ առնվեց թուրք բառի վրա։ Սակայն 90-ականներին ինքնությունը եւ առհասարակ էթնիկ լինելը «նորաձեւ» դարձավ, հատկապես իշխող ինքնությունից դուրս մնացածները/թողնվածները «ինքնության քաղաքականության» մեջ մտան։ Մի կողմից բազմամշակութայնության դիսկուրսի հիման վրա պահանջեցին, որ իրենց մշակույթը պահպանվի, մյուս կողմից բարձրաձայնեցին իրենց հանդեպ կիրառված անարդարությունների եւ ճնշումների մասին։ Ճիշտ այդ ժամանակ աշխարհում էլ բազմամշակութայնությունը «նորաձեւ» դարձավ եւ այսպիսով «ենթաինքնության» կատեգորիայում գտնվող էթնիկ խմբերը սկսեցին հարցեր տալ, թե ինչ՞ու պետք է իրենց ինքնությունը երկրոդական լինի կամ ինչ՞ու չպետք է բացեիբաց խոսեն իրենց ինքնության մասին եւ որպես ընդգրկուն ինքնություն՝«թուրք»ի փոխարեն առաջարկվեց«թուրքիացի» եզրույթը։ Այդ ժամանակ, նույնիսկ Անատոլիացի բառն էր շրջանառվում։ Սակայն սա հասարակության որոշ հատվածների համար «հայհոյանքի» նման մի բան էր։ Իշխող ինքնության կողմից տրված անվանումը հարցականի տակ դնելը որպես հանդգնություն ընկալվեց եւ շրջանառության մեջ մտավ համաժամանակյասուր հակադիսկուրսը։

Որտեղի՞ց է բխում այս պահանջը, փոքրամասնությունները հավանաբար նման բան չէին պահանջի, կարող ե՞նք ասել՝ավելի շատ քրդերից։

Իհարկե, քրդերից դուրս եկած պահանջ է, քանի որ փորքրամասնությունների անունն արդեն ամեն ինչ ասում է։ Ավելի հստակ կարող ենք ասել թուրք չեղող մահմեդականներից, եւ քանի որ քրդերն այդ խմբերից ամենամեծն են, հետեւաբար նրանք եւ հասարակության լիբերալ հատվածըբարձրաձայնեց։ Փոքրամասնությունների տեղն ուրիշ է, նրանց կարգավիճակը Լոզանի պայմանագրով է որոշված եւ առանց այն էլ իշխող գաղափարախոսությունից եւ կրոնից ելնելով ազգ սահմանումից դուրս են։

Եթե հանրապետության շրջանից փոքր-ինչ հետ գնանք, Օսմանցի եզրույթին կհանդիպենք։ Օսմանցի հայ, Օսմանցի հույն ասելը բնական երեւույթ էր եւ Օսմանյան կայսրության կողմից ընդունված էր…

Առանց այն էլ Օսմանյան կայսրությունը բազմազան ինքնություններից էր կազմված։ Բայց չնայած դրան, տարբեր ինքնությունների միջեւ հավասարության մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Գոյություն ուներ իշխող եւ իշխվող ժողովուրդ տարբերությունը։ Մահմեդականների եւ ոչ-մահմեդականների միջեւ հիերարխիա կար։ Եթե նույնիսկ այս անհավասարությունն օսմանականության գաղափարը վերացնելու նպատակ էր հետապնդում, ապա պետք է նշել, որ իրավիճակն այդքան էլ ընդունելի չեղավ, հաճախ էլ որպես վերացական սկզբունք մնաց։ Հաղթեց թուրքիզմի գաղափարը եւ սկսեցինթուրքացման քաղաքականությունները կիրառվել։

Հիմք ընդունելով հանրապետության ստեղծումից մինչ այսօր տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ թուրք ինքնության գաղափարը շա՞տ է փոփոխվել։

Թուրքիայի Հանրապետությունըտեսականորեն հողի եւ հավասար քաղաքացիության հիման վրա քաղաքացիական/հանրապետական/ուծացման մոդելի համաձայն, երկրի սահմաններից ներս ապրող եւ Թուրքիայի Հանրապետությանը քաղաքացիությամբ կապված յուրաքանչուր անձ, անկախ կրոնից, լեզվից եւ էթնիկական ծագումից «թուրք» է համարվում։ Այս բնութագիրը ոչ թէ էթնիկական այլ քաղաքական իմաստով «թուրք» հասկացության պետության քաղաքացիություն է ենթադրում։ Սակայն իրավական տեսակետից, քաղաքացիությամբ սահմանցած «թուրք» բնութագիրն իսկապես թե կրոնական ու էթնիկական, եւ թե քաղաքացիական տարրեր է պարունակում։ Ինչպես Սեւան Նշանյանն է ցույց տալիս, հանրապետության ստեղծումից ի վեր «թուրք» եւ «թուրք ազգ» տերմիններին երեք տարբեր իմաստներ են տրվել. 1)«քաղաքական/հանրապետական սահմանում, ըստ որիԹուրքիայի Հանրապետության քաղաքացի եղող, թուրքերենը, թուրք մշակույթը եւ ազգային իդեալները ընդունող յուրաքանչյուր ոք թուրք է», 2)«կրոնական/իսլամական սահմանում, համաձայն որիԹուրքիայի մահմեդական ժողովուրդը թուրք է», 3)«էթնիկ/ռասայական բնութագիր, ըստ որի կենտրոնական Ասիայի ավտոքթոնժողովուրդը թուրք է»։ Այս երեք սահմանումները թեկուզ եւ տարբեր շեշտադրություններով ու ձեւաչափերով, այնուամենայնիվ պետական հասկացության մեջ տեղ  են գտել եւ հանրապետության «թուրք» բնութագիրը վերածվել է  անորոշ մի գաղափարի, որում քաղաքական, կրոնական եւ էթնիկական տարրերը միահյուսվել են…

Քաղաքական ինքնություն եզրույթի մասին խոսեցիք, այդ դեպքում «թուրք» եւ «թուրքիացի» սահմանումները քաղաքացիության հա՞րց է, ինքնությա՞ն, թ՞ե քաղաքական։

19-րդ դարն ազգ-պետությունների ստեղծման եւ տարածման դարաշրջանն է եւ իրականում ազգ-պետությունստեղծելու տարբեր ճանապարհներ կան։ Շատ ազգ-պետություններինքնիշխան, գերիշխող ինքնություննընդունում են որպես հիմնական ինքնություն։ Թուրքիան էլ այդ պետությունների շարքում է՝ որտեղ խորհրդանշերը, միֆերը, լեզուն, պատմությունը գերիշխող ինքնության շուրջ ենձեւավորվում, իսկ մյուսներից ակնկալում են, որ յուրացնեն այդ ինքնությունը եւ իրենց իրական ինքնությունը, որ «ենթաինքնություն» է համարվում, փակի տակ պահեն, հանրային ոլորտում այդ ինքնությամբ հանդես չգան։

Այս քննարկման մեջ «թուրքը» եւ «թուրքիացի»ն» ինչպե՞ս են բնութագրվում։

Երբ ասում ենք, բոլորը թուրք են,  մյուս ինքնություններից ակնկալվում է, որ այս ինքնությունն ընդունեն այնպես ինչպես մատնանշում է «երջանիկ է նա, ով ասում  է թուրք եմ» ասույթը։ Ինչ վերաբերում է «թուրքիացի» բառին, ապա այստեղ աշխարհագրությունն է մատնանշվում եւ այդտեղ ապրող տարբեր ինքնություններինընդունում է՝ Ամերիկացիների նման։

Արդարություն եւ Զարգացում Կուսակցությունը (ԱԶԿ) սրանում ի՞նչ դեր ունի, իհարկեեթե ունի։

Իհարկե ունի։ ԵՄ անդամակցության գործընթացի հետ միասին փոփոխություններ սկսվեցին եւ «թուրքիացի» եզրույթն առաջին անգամ այդ ժամանակ քննարկվեց։ «Քրդական իրականությունըճանաչում ենք» ասողը Դեմիրելն էր եւ ԱԶԿ-ի հետ միասին ինքնությունները սկսեցին էլ ավելի ազատ ինքնաարտահայտվել, քննարկվել եւ պահանջներ ներկայացնել։ Սրան կարող ենք նաեւ հավելել աշխարհում առկա բազմամշակութայնության քննարկումները։ Բայց հայտնի չէ, թե այս կետից դեպի ուր կգնանք։

«թուրքիացի» եւ «թուրք» քննարկումները կարծեք թե արդեն մոռացության են մատնվել, ինչպե՞ս ստացվեց։

Երբ ԵՄ անդամակցության գործընթացը սկսվեց, Թուրքիացի ինքնությունը շատ քննարկվեց՝  նշվեց, որ անհրաժեշտ է այս  վերին ինքնությունն  ընդունել։ Սակայն  անդամակցության գործընթացը կանգ առավ, քրդերի հետ խաղաղության գործընթացը եւս, հակամարտություններ սկսվեցին՝ այդ իսկ պատճառով էլ քննարկումներըմոռացվեցին։ Աշխարհում էլ բազմամշակութայնությունն այլեւս նորաձեւ չէ։ Տարբեր ինքնություններին գերիշխող ինքությանը ձուլելը, կամ առնվազն ինտեգրման գաղափարը առաջնային պլան մղվեց։ Բազմամշակութայնության վերաբերյալ քննարկումները շատ կարճ ժամանակում վերածվեցին գերիշխող ինքնության կողմից իր իսկ ինքնությունը պահպանելու իրավունքին։

Արմատ բառն էլ է շատ օգտագործվում. Օրինակ ասում ենք հայկական արմատներով թուրք… Ըստ ձեզ, այստեղ արմատ բառը խնդրահարույց չէ՞։

Արմատ հասկացությունը բախվում է «թուրք» եւ «թուրքիացի» եզրույթների միջեւ առկա բաժանումի հետ։ Թուրքիացի հա՞յ, թ՞ե հայկական արմատով թուրք։ Տարիներ շարունակ Քուրդ բառը եւ առհասարակ Քրդեր կան ասելը տաբու է եղել։Սրանք պատիժ ենթադրող բառեր էին։ Սակայն ոչ-մահմեդական փոքրամասնությունների համար իրավիճակը բոլորովին այլ էր, քանի որ նրանց ինքնությունը պետության կողմից միջազգային պայմանագրի համաձայն ընդունվել է որպես «փոքրամասնություն» ։ Չնայած սրան, նույնիսկ փոքրամասնությունների դեպքում արմատ բառի օգտագործումն  ազգ-պետություն տրամաբանության դրսեւորումն է։ Չմոռանանք, որ այս երկրում ոչ-մահմեդականներինորպես «տեղացի-օտարներ» բնութագրող պաշտոնական փաստաթղթեր են հրապարակվել։

Երբ Թուրքիան ստեղծվում էր, իրական նպատակը ոչ թուրք մահմեդականներին ձուլել, թուրքացնելն էր։ Իսկ ինչ վերաբերում է ոչ-մահմեդականներին, ապա նպատակը նրանց տարանջատելն էր։ «Քաղաքացի թուրքերեն խոսիր»ի[1] նման ձուլման շատ տարաբնույթ քաղաքականությունների զոհ դառնալու հետ մեկտեղ ոչ-մահմեդականներն իրենց կրոնի պատճառով թուրք չեն համարվել, այսինքն գերիշխում էր այն հասկացությունը, որ ազգ կոչվող երեւակայական համայնքի իրական կամ ապագա անդամները չեն։ Երբ նայում եք հանրապետական ժամանակաշրջանի քաղաքականություններին, սա շատ հստակ երեւում է։

«Քաղաքացի թուրքերեն խոսիր»ին վերադառնալով, մտաբերեցի, որ «թուրք» թե՞«թուրքիացի» քննարկումների ժամանակ ամենից հաճախ հանդիպող մեկնաբանություններից մեկն էլ հետեւյալն էր՝ թուրքերեն խոսողը թուրք է։ Սա ինչպե՞ս պետք է հասկանանք։

Ժամանակակից ազգայնական գաղափարախոսություններում լեզուն կարեւոր տեղ է զբաղեցնում։ Ազգայնականությունից առաջ այս հողերում ինքնության հիմնական բնորոշիչը կրոնն էր, սակայն ազգայնականության հետ միասին լեզուն կրոնի տեղը զբաղեցրեց։ Սրանով հատկապես ոչ թուրք մահմեդականներին թուրքացնելու, ինչպես նաեւ լեզվական միասնություն ապահովելու նպատակն էր հետապնդվում։ Գերիշխող ինքնության մյուս խորհրդանիշների նման լեզուն էլ ոչ միայն պետության պետական լեզուն է, այլեւ ազգի մայրենի լեզուն է համարվել։

Ազգայնականության վերաբերյալ քննարկումների կարեւոր մասնիկներից մեկն էլ վերաբերում է ազգի բնութագրին։ Թուրք ազգ ասվածը վերին ինքնության, թ՞ե էթնիկ խմբի անուն է։

Գերիշխող ինքնությունները էթնիկ պատկանելիություն հասկացությունը չեն օգտագործում, նրանց ինքնությունն ազգային է։ Առանց այն էլ, ազգ-պետությանը պատկանող մոդեռնիստական հասկացությունում, արդիականացման հետ միասին, ավելի «հետամնաց» հասկացության արդյունք համարվող էթնիկ ինքնությունն արժեզրկվում է առավել «առաջադեմ» իրադարձություն, նույնիսկ առաջընթացի վերջին կանգառ համարվող ազգային ինքնության դիմաց։ Այս հասկացությունը չփոխվեց նույնիսկ 90-ականներին, երբ Էթնիկական պատկանելիության թեման նորաձեւ էր։  Գերիշխող ինքնությունների էթնիկ խմբի պատկանել-չպատկանելու վերաբերյալ հարցադրումները շատ ավելի ուշ սկսվեցին։

Եթե Սահմանադրությունում գրվածի պես առանց կրոնական, լեզվական, ռասայական խտրականության բոլորը հավասար լինեին, արդյո՞ք այս քննարկումը կամ բանավեճն այդուամենայնիվ տեղի կունենար։ Թուրք բառը խնդրահարույց կլինե՞ր։

Գուցե եւ չլիներ, քանի որ խնդիրը պարզ մի անվան հարց չէ։ Կարծում եմ, եթե տարբեր խմբերի ինքնության իրավունքներն ընդունվեին, խնդիր նորից կլիներ, բայց ոչ այսքան բուռն։  Պետք էր կանխատեսել, որ «դուք գոյություն չունեք» հասկացության պատասխանը «մենք կանք եւ այստեղ ենք» է լինելու։

Երբ նայում ենք այսօրվա Թուրքիային, որո՞նք ենթուրք ինքնությունը կառուցող տարրերը։

Դժվար հարց է։ Կարծում եմ կան անփոփոխ եւ մշտական տարրեր։ Ինքնությունը փոխվում է, զարգանում, որոշ տարրեր ինքնության բնութագրից հեռացվում են, փոխարենը նորերն են ավելացվում։ Ինքնության սահմանները երբեմն ընդլայնվում են, երբեմն նեղանում. ըստ կոնյուկտուայի այս սահմանումները կարող են փոփոխվել։

Կարծեք թե հուլիսի 15-ից հետո թուրք հասարակությունը սկսել է վերակառուցել իր ինքնությունը։ Օրինակ, մինչ այսօր դրոշն ազգայնականների խորհրդանիշն էր համարվում, հանկարծ իսլամիստների խորհրդանշի վերածվեց։ Այնպիսի տպավորություն է, որ թուրքական ինքնությունն արդեն իսլամիստներն են կառուցում։ Ըստ ձեզ այդպե՞ս է։

Բասքըն Օրանը հանրապետության հիմադիրների նախատեսած իդեալական ինքնությունը որպես «LaHaSüMüT»[2] է բնութագրում՝ աշխարհիկ, հանաֆի մահմեդական, սունի եւ թուրք։ Սեպտեմբերի 12-ից[3] հետո փորձ է արվել թուրք-իսլամական սինթեզստեղծել եւ ասվել է, որ գերիշխող ինքնությունը դա է։  Հատկապես ԱԶԿ-ի իշխանության գալուն պես մեկուսացված եւ իրենց ինքնությունները հանրային ու քաղաքական ասպարեզ բերելու ցանկություն ունեցող  իսլամական հատվածը սկսեց պաշտոնական թուրք ինքնությունը փոխակերպել։ Սակայն չեմ կարծում, որ նրանք ազգայնական չեն։ Հասարակության աշխարհիկ հատվածից տարբերվում են նրանով, որ ազգայնական խորհրդանշերը միացրել են կրոնականին։ Մինչ հանրապետության հիմադիրները շեշտը դնում էին թուրքերի իսլամից առաջ եղած պատմության վրա, ապա այսօր թուրքերի իսլամն ընդունելուց հետո եղած պատմությունն է առաջնային պլան մղվում։

Իհարկե, ազգայնական զգացումների ձեւերն ու աստիճանները շատ տարբեր են։ Մեկն ավելի շատ թուրքիզմ է, մյուսն ավելի շատ իսլամական ազգայնականություն, մեկ ուրիշը հիմնված է աշխարհիկ արժեքների վրա։ Սական ըստ իս, այս երկրում ազգայնականությունը բոլոր հատվածների մոտ բուն դրած զգացում է։

Ըստ ձեզ, Սահմանադրության մեջ ինքնության հարցն ինչպե՞ս պետք է տեղ առնի, որպեսզի բոլորին գոհացնի։

Քաղաքացիությունը իրավաբանական սահմանում է՝ ձեզ որոշ իրավունքներ եւ պարտավորություններ է տալիս։ Սակայն չգիտեմ, թե որքանով է ճիշտ այսօրվա աշխարհում քաղաքացիությունը որոշակի ինքնության կապել։ Հավանաբար կանխատեսում ենք, որ Թուրքիա եկած եւապաստան հայցողների մի մասը մշտապես այստեղ է մնալու։ Կարծում եմ, նման պայմաններում դժվար կլինի ինքնություն պարտադրել։ Քաղաքացիություն հասկացությունն էլ է փոփոխությունների ենթարկվում։ Վերջին օրերին քննարկվում է քաղաքացի չեղողներին քվեարկելու իրավունք տալու-չտալու հարցը։ Այսպիսով, դասական քաղաքացիության սահմանմանը նոր ձեւաչափեր են ավելանում։

Քաղաքացիությունը, ինքնությունը եւ մշակույթն աշխարհի տարբեր վայրերում քննարկվող թեմաներ են։ Գլոբալացման տնտեսական հետեւանքների, ներքին պատերազմների, քաղաքական ճգնաժամերի արդյունքում առաջ եկած զանգվածային գաղթերը պատճառ են դառնում ազգայնական, ինքնամփոփ, «մյուսին» հաշվի չառնող հակաազդեցության։ Այդ իսկ պատճառով, սա ոչ միայն Թուրքիայի միեւնույն ժամանակ ամբողջ աշխարհի խնդիրն է։ Եկողն ո՞վ է, գնացողն ո՞վ է։ Այս մարդկանց ինչպե՞ս պետք է այստեղ պահենք, ո՞ւմ պետք է ընդունեք, ու՞մ ոչ, ի՞նչ իրավունքներ պետք է տրվեն։ Սրանք հարցեր են, որոնք արդեն քննարկվում են։

Տարբերությունն այսօրվա հասարակության որոշիչ առանձնահատկություններից է, սակայն մենք գնալով կորցնում ենք միասին ապրելու մեր առանց այդ էլ փխրուն կարողությունը։Մենք երազում ենք տարբերությունն այլության փոխակերպելով ինքներս մեզ համար մաքուր ինքնություններից բաղկացած վայրեր ստեղծել։ Մեզ չնմանվողների, միգրանտների, փաստականների ներկայությունը որպես պաթոլոգիական վիճակ ենք տեսնում։ Եթե աշխարհն արհեստական սահմաններով երկրների բաժանելու փոխարեն բոլորի համար բաց, բոլորին պատկանող աշխարհ հասկացողություն ունենայինք, գուցե կկարողանայինք խաղաղ մի աշխարհում ապրել։ Բայց իհարկե սա մի ուտոպիա է։


Հարցազրույցը Լիլիթ Գասպարյանի



[1] 1928 թվականի հունվարի 13-ին Թուրքիայի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների կողմից սկսված եւ կառավարության կողմից սատարված այս նախաձեռնությունը շարունակվեց մինչեւ 1930-ականներ։ Նպատակը փոքրամասնությունների իրենց մայրենի լեզվով խոսելուն խոչընդոտ դառնալն էր։

[2] LaHaSüMüT-ը  աշխարհիկ, մահմեդական, սունի եւ մահմեդական բառերի թուրքերեն հապավումն է, որը համարժեք է WASP-ին (White Anglo-Saxon Protestan)՝ ինքնության եւ մշակութային տարածված տարբերակ, ինչին բոլորը պետք է ձուլվեին կամ դեպի ուր իրենց վարքը պետք է տանեին։

[3] 1980թ. սեպտեմբերի 12-ինԹուրքիայումտեղիունեցավերրորդ ռազմականհեղաշրջումը, որնայդերկրումտեղիունեցածհեղաշրջումներիցամենաարյունալինէր։ ՀեղաշրջմանհետևանքովտապալվեցՍուլեյմանԴեմիրելիգլխավորածկառավարությունը, ևիշխանությունըկենտրոնացավզինվորականներիձեռքում։

 

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

    Twitter

    Facebook