Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Առաջին օր - Սուրբ Կիրակոսի պլաստիկ վիրահատությունը

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:


Առաջին  օր - Սուրբ Կիրակոսի պլաստիկ վիրահատությունը

Առաջին այցելությունից երկու տարի անց շատ բան էր փոխվել Սուրբ Կիրակոսում: Հայկական այս եկեղեցին այցելել էի պաշտոնական բացումից մի քանի ամիս առաջ, երբ շինարությունը բուռն կերպով շարունակվում էր: Պատ շարելու համար նախատեսված լաստերը ամեն տեղ էին, իսկ կահ-կարասին դեռեւս տեղում չէր: Այսօր տեղադրված են արդեն բոլորովին նոր նստարաններ՝ հայերեն ՍԿ (Սուրբ Կիրակոս) սկզբնատառերով, բազմաթիվ մոմեր արդեն վառված են ավազով լցված մոմակալներում և կողպեքով զինված երկու գանձանակներ սպասում են Միջին Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի վերանորոգմանն ուղղված նվիրատվություններին: Դպրաց դասի կողմը տեղադրված են աթոռներ և պատկառելի փառահեղ մի բազմոց՝ բոլորն էլ հաստ ցելոֆանով ծածկված՝ փոշուց պաշտպանելու համար: Արդ, ամեն ինչ պատրաստ է հավատացյալներին ընդունելու համար, սակայն Սուրբ Կիրակոսին մի բան է պակասում, կամ ավելի ճիշտ՝ մեկը, քահանան:

Խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի թե երբ է գալու նա, թեպետ պատրիարքարանը խոստացել է, որ մեկնումեկը կգա մի օր: Կոչումների ճգնաժամ է, Դիարբեքիրի փոքր համայնքը դեռ պետք է համբերի մինչեւ որ հնարավոր լինի այստեղ կիրակնօրյա պատարագ մատուցվի: Առայժմ, եկեղեցին սպասողական վիճակում է, թեպետեւ թուրք և օտար զբոսաշրջիկներ ամեն օր այցելության են գալիս, իսկ Սուրբ Զատիկը այս տարի արդեն երկրորդ անգամ նշվեց՝ չորեքներով (Զատկվա հյուսված գաթա) ու վառ գույներով ներկված հավկիթներով: Հայերենի ուսուցիչ Գեվորգի ասելով՝ ավելի քան 500 հոգի մասնակցել է արարողության կազմակերպմանը՝ առանց քահանայի:

Եկեղեցու ծանր դարպասը փակելուց և փողոցի աղմուկը հետեւում թողնելուց հետո՝ ներսում հանդարտ մթնոլորտ է տիրում: Բնությունն իր իրավունքների մեջ է այստեղ, իսկ բակում գահակալած թթենին իր բուժիչ ստվերն է պարգեւում այցելուներին, ինչպես նաեւ իր քաղցր մրգերը՝ համեղ ուտեստների սիրահարներին: Մի անկյունում՝ լուսանկերների ցուցահանդեսը հնարավորություն է տալիս պատկերացնել կատարված աշխատանքների ծավալը և այցելուին  իրազեկում է անցյալ դարի սկզբի հայկական Դիարբեքիրի մասին: Շինության երկու կողմերին փոքրիկ շատրվաններ են տեղադրվել, որոնք բերում են որոշակի թարմություն՝ մշտապես ողջունելի  Անատոլիայի այս տարածաշրջանում: Գալով մնչացող աղավնիներին, նրանք արդեն պատսպարվել են հսկա զանկագատան շուրջը, որի հատուկ Ռուաստանից բերված զանգակը մեզ հուշում է, որ Սուրբ Կիրակոսը իսկապես կենդանի է: «Մեր քաղաքը պետք է բազմամշակութայնության օրինակ դառնա. ես ուզում եմ նորից լսել եկեղեցու զանգերի ձայնը մինարեթների աղոթքի ձայնի կողքին», - նշել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը երկու տարի առաջ տված հարցազրույցում: Նրա երազանքը վերջապես իրականություն դարձավ...


 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook