Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Իններորդ օր – Մահվան կամուրջը... կամ դրա նման մի բան

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:


Իններորդ օր – Մահվան կամուրջը... կամ դրա նման մի բան

Օրվա ավարտին, տեղական ավանդական ուտեստը՝ ջիգերը լափելուց հետո, Ամիդում ծանոթացած քուրդ երիտասարդը՝ Ազատ ցանկանում է մեզ տանել մի տեղ, որը նա շատ է սիրում. On gözlü կամուրջ՝ տասը աչքերով կամուրջ. Մի վայր, որը հիշեցնում է նրան PKK-ի  հայդուկներին միանալու համար սարերը բարձրացած իր ընկերներին: Դրանցից մեկը նահատակվել է, իսկ ուրիշներ նեխում են թուրքական բանտերում. Բայց մինչեւ մեր տեղ հասնելը, նա պետք է պատճենել տա հիվանդ բանտարկյալների իր հետ վերցրած նամակները, որոնցից մեկական հատ պետք է փոխանցի  տարբեր կազմակերպությունների, որոնք համերաշխության ակցիաներ են իրականացնում:

Ուտելու և խմելու մի քանի բան վերցնելուց հետո հասնում ենք հայտնի կամուրջ: Լույսը գնալով թուլանում է և երբ խոսակցություններ եմ լսում Տիգրիսի վրայով անցնող այս կամրջից նետված հայերի մասին, իմ առաջին ռեֆլեքսը լինում է դուրս հանել իմ տեսախցիկը  և սկսել նկարել հնարավորինս շատ՝ մինչեւ մութն ընկնելը: Շատ բաներ են անցնում մտքովս և երբ կամրջից նայում եմ դեպի գետը՝ աչքիս առաջ են գալիս հայերի այն յուրահատուկ պատմությունները, երբ նրանք երկուսով կամ չորսով ձեռք ձեռքի բռնած նետվում էին կամրջից կամ անդունդից: Այնպես որ, ես հայտնվել եմ մի տեսարանի առջեւ, որը կամրջից նետվելուց առաջ տեսել են այդ խեղճ անմեղները... Այդ տեսարանի մանրամասները աչքիս առաջ են գալիս՝ կինոյի նման. Միակ բանը, որ բացակայում է՝ մտքովս ամցկացրած պատկերներին ուղեկցող դուդուկի հնչյունն է Ես արդեն մտածում եմ այն տեքստի մասին, որ տեղադրելու եմ այդ սպառնալից գետի լուսանկարի կողքին:

Բայց մի քանի օր անց հայերենի դասախոս Գեւորգից այս կամրջի վրա սպանված հայերի մասին մանրամասներ եմ խնդրում: Նրա պատասխանը մի ակնթարթում քանդում է այն ամենը, ինչ ես երկու օր առաջ պատկերացնում էի:  Ոչ մի հայի էլ չեն նետել այդ կամրջից ... «Նրանց այդ կամրջով են անցկացրել, բայց որ գնան մեռնեն ավելի հեռուներում...» Հեռու մարդկանց աչքերից, որպեսզի ոչ ոք վկա չլինի տեղի ունեցող ողբերգությանը:

Իմ նկարն այլեւս ոչինչ չի նշանակում, պատմությունս ջուրն է ընկավ: Սա հենց այդ դեպքն է...

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook