Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Վեցերորդ օր – Աբդուռահիմ ծածկանունով Արմենը

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:


Վեցերորդ օր – Աբդուռահիմ ծածկանունով Արմենը

Աբդուռահիմ ծածկանունով Արմենի մասին կարդացել էի Գիյոմ Պեռիեյի ու Լոր Մարշանի «Թուրքիան ու հայկական ուրվականը» շատ կարեւոր գրքում, և շատ հետաքրքրված էի անձամբ տեսնելու նրան, ով ներկայացված է որպես «նյարդային փոքրամարմին մի մարդ...», որը  հմայված է հայկական ամեն ինչով: 52-ամյա այս նախկին վարորդը, ծննդով Լիջեցի, իր հայկական արմատների մասին իմացել է միայն 25 տարեկանին՝ հոր մահվան օրը: Քուրդ քեռիներից մեկն է հայտնել իրականությունը: «Անչափ զարմացած էի՝ ցնցված: Որպես քուրդ էի մեծացել, իսկ 25 տարեկանիս ինձ հայտնում են, որ հայ եմ... Դա ինձ ամբոջովին տակնուվրա արեց», - խոստովանում է վերջինս, ով այդ օրվանից դես ու դեն փնտրում է աշխարհով մեկ ցրված իր ընտանիքի անդամներին, որոնց հետքերը նա գտել է Հոլանդիայում եւ Միացյալ Նահանգներում:

«Որպես հայ, հայության հետ կապված ամեն ինչ ուզում եմ իմանալ. Սա է պատճառը, որ արդեն երկու տարի է հաճախում եմ հայերենի դասընթացների: Ես ուզում եմ ճանաչել իմ մշակույթն ու իմ լեզուն», - բացականչում է նա, ով բաժանորդագրվել է հայկական հինգ հեռուստակայանների և շատ կանոնավոր կերպով տեղեկանում է հայկական և նույնիսկ հայաստանյան անցուդարձերին: Հինգ ամիս է, նա կամավոր աշխատում է Սուրբ Կիրակոսում՝ «Մեր նախնիների ժառանգություն» հայկական հիմնադրամում, որը կառավարում է այս վայրը: Հինգ տարի է նա զբաղվում է նաեւ Դիարբեքիրում Ակոս թերթի վաճառքով. «Ես այստեղ, կարողացա բաժանորդագրել մոտ հարյուր հոգու», - ասում նա հպարտությամբ:

Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում յոլա գնալ այս կրկնակի քրդական ու հայկական ինքնության հետ, նա հանգիստ բացատրում է, որ երկու կողմերն իր մեջ  ապրում են միասին, սակայն հետագայում նա կուզենար «հայ» բառը նշված տեսնել իր ինքնության քարտի վրա: Մեջս հայկական ինքնությունն է գերակշռում», - ասում է նա, ով շարունակվող զրույցի ընթավքում մեզ տեղեկացնում է, որ իր հայրը նորից քրիստոնյա դառնալու պաշտոնական գործընթացը սկսել էր... բայց հետո, վերջին պահին մտափոխվել է, մտածելով, որ դա կլինի դավաճանություն այն քուրդ ընտանիքի նկատմամբ, որը նրան գտել ու մեծացրել էր:  «Բոլորին ասում եմ, որ ես հայ եմ, չեմ վախենում ասելուց. ես խնդիր չունեմ» վստահեցնում է Աբդուռահիմը, որին սակայն միայն հայկական կամ հայասեր շրջապատում են Արմեն անվանում: Նրա ասելով՝ «Դիարբեքիրում մոտ յուրաքանչյուր հինգ ընտանիքից մեկում դուք կարող եք գտնել հայերի»: Եւ առնվազն տասնհինգ ընտանիք կա, որոնց հետ նա հաճելի   ժամանակ է անցկացնում: «Մենք միասին գնում ենք հարսանիքների, գերեզմանոց, պիկնիկներ ենք կազմակերպում, իրար զահգահարում ենք...», - ամփոփում է Արմենը, ում համար այդ ընտանիքները եղբայրներ ու քույրեր են դարձել:

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook