Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Յոթերորդ օր - Ճաշկերույթ Սուրբ Կիրակոսում

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:


Յոթերորդ օր - Ճաշկերույթ Սուրբ Կիրակոսում

Կիրակի, ժամը 10-ն է. Սուրբ Կիրակոս եկեղեցին եռում է: Մեկ տասնյակից ավելի մարդիկ  փութաջան աշխատում են մի տարածքում, որը ծառայել է որպես եկեղեցի, երբ այս վայրը դեռեւս պատկանում էր թուրքական պետության եւ օգտագործվում էր որպես պահեստ: Համայնքի անդամների բերած տասնյակ ճաշատեսակներ տեղադրված են սեղանների վրա, որոնք հետզհետե երկարում են, ըստ պահանջի: Մեկը մյուսի հետեվից սեղան են բերվում բորեկը, աղցանը, պանիրը, թահինը, բլիթը և թխվածքը, իսկ մի քիչ այն կողմ՝ երեխաները սկսում են ֆուտբոլ խաղալ: Ճաշը սկսելուց առաջ, ամեն մեկը ձեոքերը միացնում է Գեվորգի նախաձեռնած աղոթքին հետեւելու համար: Այնուհետեւ ելույթ է ունենում հատուկ Դիարբեքիր ժամանած՝ գրող Մկրտիչ Մարկոսյանը. «Պետք է ապրել ներկան այնպես, որ անցյալը մեզ բեռ չդառնա: Մենք պետք է հպարտ լինենք, որ հայ ենք եւ հպարտ լինենք, որ մարդկային էակներ ենք: Մենք ոչ ոքից ավելի բարձր կամ ցածր չենք: Անցյալի ավերակների վրա լացելն անիմաստ է», - հայտնում է նա և ավելացնում. «Այստեղ աղքատների համար փող հավաքելու մի սովորություն կար: Ես դեռեւս հիշում եմ մետաղադրամների հանած զնգոցը: Այս համերաշխության շնորհիվ է, որ այս եկեղեցին այսօր այստեղ է»:

Անձրեւ էր գալիս այդ օրը, բայց ի՜նչ արած: Հավատալս չէր գալիս, որ հայերի մեջ էի հայտնվել՝ ու միմյանց հետ հիանալի կիսվում էինք: Սուրբ Կիրակոսը այս փոքրիկ համայնքի հանդիպման վայրն է, որը փորձում է զարթնել երկար տարիների հարկադիր քնից. Եւ կարեւոր չէ, թե իմ հանդիպած մարդկանց մեծամասնությունը քիչ նշանակություն է տալիս կրոնին: «Մարդիկ այստեղ հավաքվում են պարբերաբար՝ պարզապես հանդիպելու և միասին լինելու համար», - հավաստում է Շինովը՝ անգլիախոս մի երիտասարդ, ով մի քանի շաբաթ է այստեղ է աշխատում:

«Նստի՛ ու կե՛ր», - սիրով հանձնարարում են շուրջս պտտվող կանայք, ովքեր թեյ են մատուցում և նոր ժամանողների ու անցորդների համար ափսեներ են բերում:. «Շատ մարդիկ կան, ովքեր վախենում են եւ երբեք չեն գա այստեղ: Նրանք դեռ այդ համարձակությունը չունեն: Ես այնտեղ եմ, որտեղ ճշմարտությունն է », - բացատրում է ծննդով Էլազիղցի 58-ամյա Հալիդեն, ով այդ ժխորի մեջ մեզ հայտնում է, թե նա մինչ օրս երբեք չի շփվել հայերի հետ: Այդ օրն իմ տեսած դեմքերը զարմանալիորեն ինձ հարազատ են և նույնիսկ եթե հաղորդակցությունը դժվար է, պարզ ժպիտը հաճախ բավարար է իրար հասկանալու: Բացի այդ, քիչ անց, երբ կեսօրից հետո հենց դիմացի մզկիթի մուեզզինն իր ադհանն է անում, ոչ ոք կարծես ուշադրություն չի դարձնում. Սուրբ Կիրակոսի միկրոկլիման իսկապես...

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook