Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Երրորդ օր – Շեյմուս Դիքեն, Դիարբեքիրի ձայնը

 
 

 

14 օր Դիարբեքիրում / 14 լուսանկար Ամիդից / 14 տեքստ Տիգրանակերտիմասին:

«Repair»-ի հատուկ թղթակից, ֆրանսիահայ լրագրող Միքայել Ժիմենեզ-Մաթեոսյանը (ՄԺՄ) երկու շաբաթ անցկացրեց Անատոլիայի հարավ-արեւելքի այժմյան մայրաքաղաք Դիարբեքիրում (քրդերեն՝ Ամեդ, հայերեն՝ Տիգրանակերտ), նպատակ ունենալով հանդիպել 1915 թվականի եղեռնից առաջ այնտեղ բնակվող բազմահազար հայերի անցյալին, ներկային ու ապագային: Նա մեզ հետ կիսում է երկար դեգերումների ընթացքում իր ունեցած հանդիպումները՝ վայրերի, տղամարդկանց և կանանց հետ, որոնց պատմությունն այսպես թե այնպես կապված է հայերի հետ:

 

Երրորդ օր – Շեյմուս Դիքեն, Դիարբեքիրի ձայնը

Ուզենք թե չուզենք, Դիարբեքիրի ու նրա շրջակայքի հայերի պատմությունն այսօր քրդերի ձեռքում է գտնվում: Այս վերջիններն անկախ իրենցից դարձել են այն գյավուրների* հիշողության պահապապանները, որոնք 1915-ին տեղահանվեցին դեպի Ռասուլայնի բնաջնջման ճամբարներ, ապա նաեւ դեպի Դեր Զորի անապատը, կամ էլ տասնամյակներ առաջ աքսորվեցին այստեղից հեռու:  Այստեղ հանդիպածդ ամեն մի քուրդ հայերի մասին մի փոքր կամ մեծ պատմություն ունի պատմելու: Մեկը ձեզ կասի, որ նա հիշում է իր մանկության ընկերոջը, որը նրան ձու էր հյուրասիրում Զատկի տոներին, մյուսը կասի, որ հայերը եղել են մարդիկ, ովքեր բոլորից լավ են մշակել երկաթն ու թանկարժեք այլ մետաղները, և  կամ այսինչ հայուհին աստվածային ուտեստներ էր պատրաստում: Ժամանակի կողմից հաճախ փոփոխության ենթարկված հիշողությունների այս պատառիկները, որոնք կարող են չափից դուրս անկարեւոր թվալ, անցյալի պակաս կարեւոր հետքեր չեն, որոնց հիշատակը հավերժ թեւածում է պատմության ծալքերում:

Գրող Սեյմուշ Դիքենը թերեւս լավագույնս է ներկայացնում Դիարբեքիրի ձայնն ու նրա անցյալը: Հայրենի քաղաքին նվիրված բազմաթիվ գրքերի հեղինակը իր հուշերն է փորփրում Ամիդի ոսկեդարը վերակենդանացնելու համար՝ երբ քրդերը, հայերը, ասորիները, հրեաները... դեռեւս միասին ապրում էին հարաբերական ներդաշնակության մեջ: «Այս քաղաքը ո՛չ միալեզու էր, ո՛չ միակրոն, ո՛չ էլ միայն մեկ ինքնություն ուներ. նա պատկանում էր հայերին այնքան, ինչքան քրդերին կամ ասորիներին», պնդում է գրողը: «Թեեւ որոշ ժողովուրդներ վերացան անցյալի մեծ անարդարությունների արդյունքում, բայց այն ինչը, որ նրանք ապրել են, այդ վայրերը որտեղ բնակվել են՝ նրանց հիշատակը առայսօր վառ է և դրա մասին միշտ խոսվում է», վստահեցնում է նա, ով իր անունն է դրել թուրք մտավորականների ստորագրահավաքի տակ, որով հայերից ներողություն էր խնդրվում: Նրա հետ իմ զրույցի ընթացքում արծարծել ենք կարեւոր մի հարց, որը շարունակ քննարկման առարկա է դառնում տարածաշրջանում և այլուր բնակվող քրդերի հետ: Մասնավորապես, այն հսկայական կորուստը, որն առաջացավ տարածաշրջանի հայերի - ավելի լայն առումով՝ քրիստոնյաների - անհետացմամբ եւ ապա փախուստով: «Քաղաքն աղքատացավ տնտեսապես, բայց  նաեւ մշակութային, ինտելեկտուալ եւ քաղաքական տեսակետից. նա կորցրեց իր ինքնատիպությունը», -դառնությամբ եզրակացնում է Շեյմուշ Դիքենը և կարեւոր մի ճշգրտում անում՝ «Դիարբեքիրի բնակչությունը շատ լավ է գիտակցում դա»:

*անհավատ

 

Մշակութային և սոցիալական ուղղվածությամբ 30-ամյա այս լրագրող և լուսանկարիչն աշխատել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի համար: Մի քանի տարի է, նա լուսանկարչական ռեպորտաժներով իր հայացքը սեւեռում է նաեւ «Երկիր Եւրոպա» հասարակական կազմակերպության համար՝ Հայաստանում ու Թուրքիայում: ՄԺՄ-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրա կայքէջում՝ www.mjm-wordsandpics.com:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook