Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Դաշնակցության տարածքային պահանջները Թուրքիայից:

 
 
 

 Հայացք Հայկական Սփյուռքից


Դաշնակցության տարածքային պահանջները Թուրքիայից:

 

 

 
Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Համահայկական կուսակցություն, հիմնադրվել է 1890թ, Սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ է, բազմաթիվ անգամներ մասնակցել է Հայաստանի կառավարական կոալիցիաների:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Շրջանային 49-րդ Ժողովը կիրակի օրը միաձայն հաստատել է մի հայտարարություն, որը սահմանում է  Արդարության վերականգնման վերաբերյալ կազմակերպության պահանջների ցուցակը` Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը` Հայոց Ցեղասպանության Արդարության վերականգնման Պահանջների վերաբերյալ


ՔԱՆԶԻ Հայ Ազգը ենթարկվել է սիստեմատիկ և կանխամտածված Ցեղասպանության, որը պաշտոնապես սկսվել է 1915 թվականի ապրիլի 24–ին Օսմանյան Կայսրության Երիտթուրքերի կառավարության ձեռքով 1915-1919 թթ-ին և շարունակվել է 1920-1923 թթ-ին Թուրքիայի Քեմալական Շարժման ձեռքով:  Դրա արդյունքում` արդի ժամանակագրության Առաջին Ցեղասպանություն ժամանակ ավելի քան 1.5  միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ են կոտորվել կամ հասցվել մահվան դուռը`  նպատակ ունենալով իսպառ ոչնչացնել Հայ Ազգը, իսկ հազարավոր ողջ մնացած հայ կանայք և երեխաներ բռնի կրոնափոխության են ենթարկվել և իսլամացվել: Իսկ հարյուր հազարավորներն էլ ենթարկվել են էթնիկական զտումների Թուրքիայի Հանրապետության ժամանակակից դարաշրջանում  1924-1937թթ-ին  և      

ՔԱՆԶԻ Ցեղասպանության ծրագրավորումն ու իրագործումը միջազգային իրավունքով անվիճելի կարգով ճանաչված է որպես Մարդկության դեմ Հանցագործություն և պատժելի է որպես այդպիսին, և

ՔԱՆԶԻ Մարդկության դեմ կատարած այս գենոցիդային ոճրագործությունը գրեթե հարյուր տարի մնացել է անպատիժ, որովհետև Թուրքիայի կառավարությանը թույլատրվում է անպատիժ աղավաղել  պատմությունը և ժխտել և՛ իր Օսմանյան նախահայրերի, և՛ իր իսկ նախահայրերի վարչակարգերի ընթացքում իրականացված Ցեղասպանությունը և դրա հետևանքները՝ չնայած նրան, որ 23 երկրներ, ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, միջազգայնորեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, և

ՔԱՆԶԻ հազարավոր տարիներ շարունակ նախքան Ցեղասպանությունը հայերը եղել են իրենց պատմական հայրենիքի բնիկ բնակիչները, ինչի մասին են վկայում հարյուրավոր հնագույն հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների և այլ դյուրաճանաչ կրոնական և մշակութային կառույցների, վայրերի և հնությունների ավերակները, որոնց դեռ կարելի  է հանդիպել այս հողի վրա՝ որպես դրանց շարունակական առկայության ապացույց մինչև Հայոց Ցեղասպանության իրագործումը, և   

ՔԱՆԶԻ Հայ Ժողովրդի պապենական հայրենիքը և հատկապես Վանի, Էրզրումի, Խարբերդի, Բիթլիսի, Տիգրանակերտի /Դիարբեքիրի և Սեբաստիայի/Սվասի վեց պատմական հայոց շրջանները, որոնք բոլորը գտնվում են Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմաններում, բնաջնջվել են բնիկներից Հայոց Ցեղասպանության արդյունքում, բացառությամբ հազարավոր իսլամացված կամ թաքնված հայերի, որոնք ենթարկվել են լուռ ճնշման, սակայն նրանցից ոմանք վերջերս սկսել են տեղեկանալ իրենց իրական էթնիկ ինքնությանը, որոնց պետք    է խրախուսել վերդառնալ իրենց արմատներին, և 

ՔԱՆԶԻ Հայ Ժողովրդի պապենական Հայրենիքը շարունակում է ապօրինաբար օկուպացված մնալ Թուրքիայի Հանրապետության կողմից, որն ամեն ջանք գործադրում է այդ հողի վրայից  ջնջելու  պատմական հայ ժողովրդի ներկայության որևէ ապացույց, և

ՔԱՆԶԻ Հայ Ազգը վերապրել է Ցեղասպանությունը՝ չնայած Օսմանյան Թուրքիայի և այժմյան Թուրքիայի Հանրապետության՝ ազգի ոչնչացմանն ուղղված ջանքերի, և

ՔԱՆԶԻ Հայ Ազգի Ցեղասպանության սարսափներից մազապուրծ լինելը էապես ամերիկյան և միջազգային ջանքերի շնորհիվ էր, որը գլխավորվում էր Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի կողմից. մի կազմակերպություն, որը ստեղծվել և հաստատվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 1916թ-ին և որը փրկել է ավելի քան 132,000 հայ որբերի և հարյուր հազարավոր հայ փախստականների, ովքեր շարունակում էին գոյատևել և բարգավաճել իրենց պապենական հայրենիքի սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում և մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և     

ՔԱՆԶԻ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը միջազգայնորեն ճանաչվել է որպես Հայոց Ցեղասպանության հետևանք Սևրի պայմանագրով, և

ՔԱՆԶԻ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ-ի նոյեմբերի 22-ին հրապարակեց իր վերջնական և պարտադրող Իրավարար Վճիռը, որով վերականգնվում են Ցեղասպանության հետևանքով Օսմանյան Կայսրության Կառավարության կողմից ոտնահարված Հայ Ազգի որոշ տարածքային իրավունքները և վերագծվում են միջազգային սահմանները՝ Սև Ծով ելքով Վանի, Էրզրումի, Բիթլիսի  և  Տրապիզոնի նահանգները Հայաստանի Հանրապետության սահմաններում ներառելու նպատակով, և 

ՔԱՆԶԻ չնայած իրավաբանորեն պարտադրվող պայմանների` Վիլսոնի Իրավարար Վճիռը երբևէ կյանքի չկոչվեց, և Հայաստանին իրավականորեն պատկանող հողերի տիրապետումը թուրքերի կողմից բացահայտ խախտմամբ շարունակվում է մինչ օրս, և

ՔԱՆԶԻ Հայ Ժողովուրդը մոտավորապես մեկ դար շարունակ Հայոց Ցեղասպանությունից ի վեր և՛ որպես անհատ, և՛ որպես հավաքական միավոր զրկվել է իր անշարժ և անձնական գույքից, մշակույթից և իր նախահայրերի Հայրենիքում կացությունից, և  

ՔԱՆԶԻ Արևմտյան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեծապես բաղկացած է այնպիսի անդամներից, ովքեր հանդիսանում են Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ուղղակի ժառանգներ, ովքեր ի վերջո ներգաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ովքեր, որպես ԱՄՆ քաղաքացիներ և Հայ Սփյուռքի խոշորագույն կազմակերպված համայնք, իրավունք ունեն Հայ Ազգի անունից պահանջել արդարություն, ինչը ներառում է, սակայն չի սահմանափակվում Վիլսոնի Իրավարար Վճռի իրականացմամբ և ԱՄՆ Կառավարությանը տեղական, նահանգային և դաշնակցային մակարդակներում միջնորդությամբ հանդես գալով, և    

ՔԱՆԶԻ Թուրքիայի Կառավարությունը շարունակում է իր նախկին իշխանությունների Ցեղասպանական արշավը և Հայ Ազգի անպատիժ ոչնչացման փորձը՝

(ա) անօրինաբար զբաղեցնելով Արևմտյան Հայաստանը,

(բ) անօրինաբար շրջափակելով ներկայիս երկրորդ անկախ Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանը,

(գ) օգնելով և դրդելով իր համադավադիր և հանցակից Ադրբեջանի Հանրապետությանը ներկայիս երկրորդ անկախ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանը ապօրինաբար շրջափակելու հարցում,

(դ) օգնելով և դրդելով իր համադավադիր և հանցակից Ադրբեջանի Հանրապետությանը ներկայիս անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) ապօրինաբար շրջափակելու հարցում,

(ե) օգնելով և դրդելով իր համադավադիր և հանցակից Ադրբեջանի Հանրապետությանը Հայ Ազգի պատմական առկայությունը ապացուցող որևէ վկայության և Նախիջևանի հանդեպ նրա օրինական պահանջների ոչնչացման փորձի հարցում, որը ներառում է, սակայն չի սահմանափակվում ադրբեջանցի զինվորների կողմից Ջուղայի հնագույն Հայ գերեզմանատան անպատիժ ոչնչացմամբ,

(զ) օգնելով և դրդելով իր համադավադիր և հանցակից Ադրբեջանի Հանրապետությանն իրականցնելու, իսկ ապա ներգրավվելու Բաքվի, Սումգաիթի և Կիրովաբադի բնիկ Հայ բնակչության հանդեպ իրականացված կոտորածների ժխտման և խեղաթյուրման արշավին,

(է) օգնելով և դրդելով Քեսաբի և Սիրիայի մյուս հատվածների բնիկ հայ բնակչության դեմ ուղղված արմատական ռազմական գործողությունների և էթնիկ զտումների հարցում,

(ը) չկարողանալով արդարադատության առջև կանգնացնել Հրանտ Դինքի սպանության հանցագործներին. հանցագործություն, որը կապված է Թուրքական Պետության բարձրաստիճան օղակների հետ,

(թ) շարունակելով լուռ ճնշում գործադրել և ահաբեկել թաքնված և իսլամացված հայերին, որոնց մեծ մասը վրեժի սպառնալիքի ներքո վախենում է բացահայտել իր իրական ինքնությունը և լինել ազատ կրոնի ընտրության հարցում, և

(ժ) ընդհանրապես իր ուժի սահմաններում ձեռնարկելով ամեն քայլ պատմական ներկայության ցանկացած ապացույց և Հայ Ազգի վավեր պահանջները որպես Ցեղասպանության հետևանք արմատախիլ անելու համար, և

ՔԱՆԶԻ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (BDP)՝ Թուրքիայի քրդական բնակչության ներկայիս առաջատար կուսակցությունը, որպես իր կուսակցական հարթակի մի մաս պետք է պաշտոնապես ընդունի և ներողություն խնդրի Հայոց Ցեղասպանության մեջ քուրդ բնակչության մասնակցության համար, պլանավորի փորձել վերականգնել Հայ Ազգի որոշ գույքային իրավունքները, և կոչ անել Թուրքիայի Կառավարությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և առաջարկել հատուցում, և     

ՔԱՆԶՒ Թուրքիայում Դիարբեքիրի (Տիգրանակերտի) տեղական իշխանությունները, որոնք ժողովրդավարական ձևով հսկվում են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմից, փաստորեն վերջերս հաշտության վերականգնման ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկել՝ վերականգնելով հայոց Սուրբ Կիրակոս Եկեղեցին, կառուցելով Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, թույլատրելով և խրախուսելով հայոց լեզվի և կրոնի դասերը իսլամացված կամ թաքնված հայերի համար, կանգնեցնելով հայատառ ողջույնի ցուցապաստառ ավտոմայրուղու վրա և շատ նման գործողություններ, որոնց համար այն պետք է գովաբանվի և քաջալերվի, և   

ՔԱՆԶԻ ներկայիս աշխարհաքաղաքական բախումները Մերձավոր և Միջին Արևելքում  ունեն զգալի ներուժ ազդելու միջազգային սահմանների վերագծման վրա այն շրջանում, որը կարող է և պետք է ներառի Արևմտյան Հայաստանի հայրենիքը և անկախ Քրդստանը, ինչը կպահանջի երկխոսություն, համագործակցություն և խաղաղ համակեցություն՝ հիմնվելով փոխհատուցման և վերականգնման կոնկրետ շրջանակի վրա, ինչպես որ ընդգծված է այստեղ.

ՈՒՍՏԻ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ, որ 2015թ-ի ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին, ներկայում Արևմտյան Ամերիկայում բնակվող Հայոց Ցեղասպանության ժառանգների անունից, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Շրջանային Ժողովը սույնով սահմանում է Հայոց Ցեղասպանության արդարության վերաբերյալ պահանջները հետևյալ կերպ՝   

1. Թուրքիայի Հանրապետությունը պետք է հստակ գիտակցի և կրի Հայոց Ցեղասպանության հետևանքները, որը ծրագրավորվել և իրականացվել էր Օսմանյան Կայսրության Երիտթուրքերի կառավարության կողմից 1915-1919թթ-ին, ապա շարունակվել Քեմալական շարժման կոմից 1920-1923թթ-ին՝ հանգեցնելով ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կողմից նախորդ վարչակարգի էթնիկ զտումների 1924-1937թթ-ին:

2. Թուրքիայի Հանրապետությունը Մարդկության հանդեպ իր գենոցիդային Հանցագործության համար պետք է Հայ Ազգին փոխհատուցման ուղղությամբ արագ և բովանդակալից քայլեր ձեռնարկի՝ լիովին գիտակցելով, որ փոխհատուցման ցանկացած փորձ չի կարող վերականգնել Հայ ազգի ազգային կյանքի որակը և մարդկանց այն թվաքանակը, որը կարող էր ունենալ ազգը, եթե չլիներ ազգի հանդեպ գործած Ցեղասպանությունը, բայց, այնուամենայնիվ, հավատալով, որ կարելի է փորձել ուղղել պատմության սխալները՝ Հայոց Ազգից վերցված բոլոր իրավունքները վերականգնելու միջոցով:   

3. Հայ Ազգի տարածքային ունեցվածքի իրավունքների վերականգնումը  պետք է ներառի միջազգային սահմանների վերագծումը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 1920թ-ի նոյեմբերի 22-ին հրապարակած վերջնական և պարտադրող Իրավարար Վճռի հիման վրա, որը ներառում է, սակայն չի սահմանափակվում Վան, Բիթլիս, Էրզրում և Տրապիզոն նահանագների և տարածքների վերամիավորումը Հայաստանի Հանրապետության տարածքների հետ՝ դեպի Սև Ծով անարգել մուտք ապահովելու նպատակով, ինչպես նաև Կարսի և Արդահանի մարզերը պետք է ներառվեն Առաջին Անկախ Հայաստանի Հանրապետության սահմաններում՝ ներառյալ Արարատ լեռը և նրա շրջակա տարծքները:  

4. Հայ Ազգի տարածքային ունեցվածքի իրավունքների լիարժեք և հստակ վերականգնումը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և իր ներկա սահմանների անկախության և միջազգային ինքնիշխանության ճանաչումը:    

5. Հայ Ազգի տարածքային ունեցվածքի իրավունքների լիարժեք և հստակ վերականգնումը պետք է ներառի Նախիջևանը:

6. Վերոնշյալ ունեցվածքի իրավունքների լիարժեք և հստակ վերականգնումը պետք է ներառի բոլոր բնական ռեսուրսների, բնական և ձեռակերտ տրանսպորտային ուղիների անսահմանափակ և ազատ օգտագործում,  ազատ տեղաշարժ և հողօգտագործում:

7. Թուրքիայի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց հաշվին պետք է ճանաչեն, պաշտպանեն և պահպանեն հարյուրավոր հին հայկական եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ և այլ պատմական և մշակութային կառույցներ, վայրեր և հնություններ իրենց ներկայիս և ապագա սահմանների ներսում և պետք է խուսափեն այդ կառույցները ջախջախելու, փչացնելու և արմատախիլ անելու, խրախուսելու կամ հանդուրժելու որևէ փորձից: 

8. Թուրքիայի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պետք է անհապաղ վերացնեն Հայաստանի և Արցախի բոլոր տեսակի  շրջափակումները և անարգել թույլ տան մուտք իրենց իսկ սահմանների միջով և ձեռնարկեն նման այլ բարեխիղճ միջոցառումներ՝ նշված երկրների միջև հարաբեությունները կարգավորելու և զարգացնելու նպատակով, ինչը ենթադրում է Հայոց Ցեղասպանության, նրա հետևանքների լիարժեք և ամբողջական ճանաչում և այստեղ սահմանված արդար փոխհատուցումների ընդհանուր ծրագիրը:   

9. Թուրքիայի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնպահ մնան միջսահմանային բռնությունների հրահրման որևէ ռազմական կամ այլ գործողություններ ձեռնարկելուց կամ որևէ այլ կերպ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությունը խախտելուց: 

10. Թուրքիայի Հանրապետությունը պետք է վերականգնի Պոլսո հայոց պատրիարքարանի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի, և/կամ Հայոց Ազգի ներկայացուցիչների կոմից մատնանշված և պատշաճ կերպով նշանակված այլ կառույցի ամբողջական և անխափան սեփականության իրավունքները  և իր ներկայիս և ապագա սահմաններում ապահովի մուտք դեպի բոլոր հայկական եկեղեցիներ, վանքեր, գերեզմաններ ու այլ կրոնական, հավատքի, պատմական կամ մշակութային կառույցներ, վայրեր և հնություններ՝ հրաժարվելով որևէ պահանջից և ազատելով նրանց ցանկացած նախկին և հետագա գույքային հարկերից կամ այլ նման պոտենցիալ պարտավորություններից՝ որպես փոխհատուցմանը ուղղված միջոցառումների մի մաս:  

11. Թուրքիայի Հանրապետությունը պետք է ֆինանսապես փոխհատուցի Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգներին կամ իրենց նշված համայնքի կամ կազմակերպության ներկայացուցիչներին և այս նպատակով պատշաճ կերպով նշանակված միջազգային տրիբունալի կողմից հաստատված գումարի չափով և կարգով Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերի տնտեսական օժանդակություն: 

12. Թուրքիայի Հանրապետությունը պետք է Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգների և Հայ ժողովրդի ցանկացած ներկայացուցչական կազմակերպությունների և անձանց համար, թե՛ անհատապես, և թե՛ խմբակային անարգել մուտք ապահովի դեպ իր դատական համակարգ և դատարաններ՝ իրենց անշարժ և անձնական գույքային իրավունքները պաշտպանելու համար՝ առանց հաշվի առնելու և ամբողջապես հրաժարվելով վաղեմության ժամկետներից, հրաժարման տեսություններից, սեփականության ապօրինի տնօրինումից և/կամ որևէ օրենքից, որը գործել է օսմանյան ժամանակաշրջանում եւ / կամ Թուրքիայի Հանրապետության հետ Օսմանյան ժամանակաշրջանում, կամ այլ օրինական խոչընդոտներ, որոնք կարող են ազդել նման պահանջների վավերականության վրա:   

13. Թուրքիայի Հանրապետությունը որպես իր ազգային կրթական համակարգի մի մաս պետք է ընդունի Հայոց Ցեղասպանության և դրա հետևանքների լրիվ և ամբողջական ճանաչումը և պետք է թույլատրի և խրախուսի բաց և անկեղծ երկխոսություն և հետազոտություն՝ կապված իր պատմության մութ էջի հետ:

14. Թուրքիայի Հանրապետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի փոխի, կանխարգելի և պատժի էթնիկ Հայերի դեմ խտրականության, ահաբեկման, կամ  ճնշման ցանկացած փորձ իրենց ազգային պատկանելիության պատճառով իր ներկա և հետագա սահմանների ներսում և թույլ տա թաքնված և/կամ իսլամացված հայերին ցանկության դեպքում անարգել վերադառնալ իրենց իսկական ինքնությանը և վայելել կրոնական և էթնիկ ազատությունը առանց սահմանափակման կամ վրեժի վախի,

15. Թուրքիայի Հանրապետությունը պետք է նշի յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության Զոհերի Հիշատակման Օր և պետք է թույլ տա և խրախուսի անարգել հիշատակի միջոցառումներ իր ներկայիս և ապագա սահմանների ներսում՝ սկսած  2015 թ-ի ապրիլի 24-ից, Հայոց Ցեղասպանության հարյուրամյակից:

Հայոց Ցեղասպանության Արդարությանը ուղղված վերոնշյալ պահանջների լրիվ և արագ իրականացման դեպքում, հայ ժողովուրդը կարող է վերջնականապես շարժվել դեպի իսկական, ամուր և տևական հաշտեցում և խաղաղ գոյակցություն տարածաշրջանի թուրք, ադրբեջանցի և քուրդ ժողովուրդների հետ:

Մոնթեբելո. Հունիս 22, 2014.

 

 

Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook