Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Թուրքերենի թողած ժառանգությունը սփյուռքահայության մեջ

 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից

Թուրքերենի թողած ժառանգությունը սփյուռքահայության մեջ

Ջենիֆեր Մանուկյան

 

 
Ջենիֆեր Մանուկյան

Թարգմանչուհի և համալսարանական

Ջենիֆեր Մանուկյանը մեզ հիշեցնում է թուրքերենի հետ հայերի ունեցած երկարատեւ կապը: Չորս դարերի այդ կապը, հակառակ ընդունված կարծիքի, շարունակում է պահպանվել - անգիտակցաբար կամ ոչ - Սփյուռքի առաջին սերնդի աշխարհի չորս ծագերում հաստատված ժառանգների մոտ: Ըստ թարգմանիչ եւ գիտնական Ջ. Մանուկյանի, առօրյա խոսակցական հայերենում թուրքերենի բոլոր հետքերը վերացնելու փորձը կնշանակեր անտեսել հայ ժողովրդի պատմության մի մասը:

Այնտեղ` Նյու Ջերսիի համալսարանի ուսանողական կենտրոնի հարևան սեղանների մոտ, նստած էինք մենք` հանրահայտ թուրքը և հայը: Մեջքով իրեն՝ ես մի պահ դադարեցի գիրք կարդալ, որպեսզի կարողանայի կենտրոնանալ մեջքիս ետևում հնչող ձայնի վրա : Իմ ուղեղին պահանջվեցին վայրկյաններ թուրքերենի երկու հաջորդական ձայնավորները միանգամից որպես անհայտ լեզու նշելու համար: Երբ տղամարդը բղավեց իր բջջային հեռախոսի մեջ, անտեղյակ հարևանությամբ գտնվող ականջ դնողից, կարծես ճանաչման մի մեծ ալիք ցնցեր ինձ, ինչպես  ամեն անգամ « hiç » կամ « hemen » բառերը լսելիս. վերջիվերջո այս բառերը նաև իմ լեզվի բառապաշարի մի մասն էին կազմում:  

Դա երկու տխրահռչակ բաժանված ազգերի միկրոկոսմիկ հանդիպում էր. մենախոսություն, որն իրականցվում էր մեզ երկուսին պատկանող մի բուռ բառերի միջոցով: Դա մեկ այլ ժամանկահատվածում, մեկ այլ հեռավոր աշխարհում արմատավորված հանդիպում էր. մի ժամանակահատված, երբ դեռ  էթնո-լեզվական ազգայնականությունը չէր ստիպել հայերին և թուրքերին ետ քաշվել դեպի իրենց լեզուն և պաշտպանվել իրարից, մի ժամանակահատված, երբ թուրքերը դեռ իրենց չէին վերապահում թուրքերենի հանդեպ բացառիկ իրավունքները, մի ժամանակահատված, երբ հայերը ներքուստ դեռ անհանգստություն չէին զգում այն ամենի հանդեպ, ինչը թուրքական է:  

Այս տեսարանը հիշեցնում է այն մոտ կապը, որ օսմանահպատակ հայերը մի ժամանակ ունեին թուրքական լեզվի հետ : Չնայած այս կապը վերաճել էր լարված հարաբերությունների գրեթե մեկ դար առաջ, երբ համայնքի մեծ մասին ստիպում էին արտագաղթել, այս համայնքի  հետնորդներից շատերի մոտ պահպանվել է հանգիստ և զուսպ կապվածություն այն լեզվի հանդեպ, որը մինչ այժմ արձագանքում է հայկական սփյուռքի հեռավոր անկյուններում:

Թուրքերեն` օսմանահպատակ հայերի լեզու

Ինչպե՞ս կարելի է մարդկանց և նրանց կայսերական լեզվի միջև հարաբերությունները բարի նպատակներով ձևակերպել որպես անդրազգային, բազմասերունդային սեր : Կայսերական այլ համատեքստերում մատնանշվում է այս սցենարի զարմանալի անհավանականության վրա: Կայսերական իշխանությունների միտումը  օգտագործել լեզուն` գաղութացված մտքի մեջ իրենց ճանկերը ավելի խորը խրելու, մշակութային ինքնությունից նրանց զրկելու, իրենց իշխանությունը թալանվելիք տարածքի վրա ամրապնդելու համար կարող է զարմանք առաջացնել այս մոդելի վրա:  Սակայն պետք է տարանջատել ալժիրցու վերաբերմունքը ֆրանսերենի, հնդկացու վերաբերմունքը անգլերենի, և օսմանահպատակ հայերի վերաբերմունքը թուրքերենի հանդեպ:         

Առաջին տարբերությունը վերաբերվում է հայ համայնքի լայնածավալ ենթարկմանը թուրքերին օսմանյան կայսրության դարաշրչջանի ընթացքում: Եվ՛ քաղաքային, և՛ գյուղական, և՛ էլիտար, և՛ ոչ էլիտար օսմանահպատակ հայերը գոյություն էին պաշտպանում մի հասարակության  մեջ, որտեղ թուրքերենը լինգվա ֆրանկա (lingua franca) էր իրենց մեծ և փոքր քաղաքներում: Ինչպես այլ կայսերական համատեքստերում, ոչ միայն իշխող փոքրամասնությունը և նրա համագործակիցներն էին խոսում այդ լեզվով, ընդհակառակը`  թուրքերենը գերիշխող լեզու էր : Ներթափանցելով հասարակական կյանքի բոլոր ոլորտները`պալատից մինչև շուկա բոլորը խոսում էին այդ լեզվով: Ուստի, հայ համայնքը ստիպված էր յուրացնել թուրքերենը, որպեսզի կարողանար գործել հասարակության մեջ:

Օսմանահպատակ հայերի վերաբերմունքը թուրքերենին նույնպես խորացել է դրա զարգացման համար պահանջվող ժամանակահատվածի ընթացքում:  Կայսերական լեզվի առկայությունը ժամանակավոր երևույթ չէր ազգի ժամանակային սանդղակում. այն ներթափանցեց ոչ միայն հասարակության էլիտար խավ: Չորս դար շարունակ Անատոլիայի բազմալեզու քաղաքներում և գյուղերում  թուրքերենը համատարած բնույթ էր կրումոչ միայն պաշտոնապես` վերին օղակներում, այլ նաև ոչ պաշտոնապես` միջդավանանքային փոխհարաբերություններում:       

Բայց դա թուրքերեն լեզվի դարավոր գերակայության մեկ հստակ արդյունքն է, որը, այլ գաղութացված ժողովուրդների հետ կապված դեպքերից զատ, ստեղծում է օսմանահպատակ հայերի հարաբերությունները թուրքերեն լեզվի հետ: Բնականաբար, թուրքերեն լեզվի տևական ներկայությունը և դրա առաջնահերթությունը հասարակական կյանքում ստիպեց շատ օսմանահպատակ հայերի կիրառել թուրքական բառեր իրենց հայալեզու խոսակցություններում, բայց տասնիններորդ դարում ամբողջ Անատոլիայով մեկ գոյություն ունեին հայկական մեծ համայնքներ՝ սակայն հայերեն լեզվի սահմանափակ իմացությամբ: Հիմնականում կետրոնացված լինելով Կիլիկիայում, Յոզգաթի նահանգում և Անկարայում` օսմանահպատակ հայերը խոսում էին միմիայն թուրքերեն, որը սովորել էին որպես իրենց մայրենի լեզու:

Հնարավոր է թուրքերեն լեզուն ի սկզբանե ընկալվել է որպես կայսերական իշխանության լեզու, բայց սերնդեսերունդ այն դարձավ միակ լեզուն, որին տիրապետում էին օսմանահպատակ հայերից շատերը: Դա այն լեզուն էր, որով նրանք սիրում, վշտանում, կատակում և կռվում էին: Այլ կերպ ասած թուրքերեն լեզուն դարձավ մի լեզու, որը նույնքան պատկանում էր հայերին, որքան որևէ մեկին :

Թուրքերենը այլ այբուբեններում

Օսմանյան դարաշրջանի վերջում կրոնը հանդիսանում էր ազգային պատկանելիության գերակա որոշիչ: Եթե կրոնը գերակայություն էր վերցնում լեզվի հանդեպ, դա նշանակում էր, որ քանի դեռ թուրքախոս հայերը բնորոշվում էին որպես քրիստոնյա, նրանց դեռևս համարում էին հայ համայնքի մաս:           

Այս երևույթը իհարկե բնորոշ չէր օսմանահպատակ հայերին: Մինչև էթնո-լեզվական ազգայնականության հաղթական վերելքը 20-րդ դարի առաջին տասնամյակում, թուրքերենը մի լեզու էր, որը մեծամասամբ ազատված էր կրոնի և էթնիկ պատկանելիության հարկադրանքներից: Թուրքերենը որպես օսմաներեն լեզու կարելի է առավել ակնհայտորեն հանդիպել կայսրության ոչ մուսուլմանական համայնքների տպագրական մշակույթներում:

Գոյություն ունեին խմբեր, որոնք գիտեին իրենց պատարագների տառերը, բայց ոչ լեզուն: Հունական ուղղափառ  Քարամանլի համայնքի համար կան հունական այբուբենով գրված թուրքերենի օրինակներ: Հրեական համայնքի որոշակի ենթաբազմության համար կան եբրայական այբուբենով գրված թուրքերեն տեքստեր, ինչպես նաև սիրիական այբուբենով գրված թուրքալեզու նյութեր թուրքախոս ասորական համայնքի համար:      

Բայց օսմանյան կայսրության թուրքախոս հայ համայնքի համար առավել ազդեցիկ են հայերեն տառերով գրված թուրքալեզու վեպերի բովանդակությունը,  թարգմանությունները, թերթերը, կրոնական տեքստերը, բառարանները և դասագրքերը: Երկու հարյուր տարիների ընթացքում ավելի քան մեկ հարյուր պարբերականներ և երկու հազար գրքեր տպագրվել են այն լեզվով, ինչը դարձավ հայտնի որպես հայատառ թուրքերեն :       

Հայ-թուրքական նյութերի զգալի մասը տպագրվել են Օսմանյան Կայսրության վերջին տասնամյակների ընթացքում, որը ենթադրում է հատկապես կայուն թուրքախոս հայկական համայնք Հայոց Ցեղասպանության նախօրեին: Իմանալով, որ այս ժամանակահատվածից ողջ մնացածների ճնշող մեծամասնությունը աքսորվեցին անկախ նրանից, թե ինչ լեզվով էին նրանք խոսում`առաջանում է մի փշոտ հարց.          Ի՞նչ դարձավ թուրքերեն լեզվի հետ հայ սփյուռքի գոյատևման սկզբնական տարիներին, երբ ակնկալվում էր, որ Անատոլիայի թուրքախոս հայկական համայնքները  կդառնան ավելի մեծ հայախոս համայնք: Ինչպե՞ս ընկալվեց հայերի կողմից թուրքերենի կիրառումը հետցեղասպանական սփյուռքում, հենց որ այն անցավ նոր հարթություն որպես հանցավորի լեզու:        

Ցեղասպանության արդյունքում ազգային համախմբվածությանը հասնելու փորձերը հիմնականում կենտրոնացան լեզվի վրա: Մերձավոր Արևելքի հայկական դպրոցներում և մանկատներում հատուկ ուշադրություն էր դարձվում թուրքերենից ազատվելու և հայերենին տիրապետելու վրա` որպես ողջ մնացած հայ համայնքի շրջանում ազգային վերածնունդը խթանելու միջոց: Երեխաների` լեզվի հադեպ վերաբերմունքը կարող էր ձևավորվել հօգուտ հայոց լեզվի, սակայն իրենց ծնողների և նախահայրերի սերունդների համար այնքան էլ հեշտ չէր մոռանալ կյանքի ընթացքում թուրքերենի հետ բախումը: Երբ լեզուն և ազգային պատկանելիությունը ավելի ու ավելի ամուր միահյուսվեցին հայկական սփյուռքում, երեխաները դարձան ազգային համակարգի մի մաս, ովքեր դժվարանում էին գլուխ հանել իրենց հին թուրքախոս հարազատներից :     

Ազգային համակարգից թուրքերեն լեզվի բացառումը ստեղծեց երկու լեզվով կառավարվող երկու ոլորտ.  դա այս հասարակական/մասնավոր բաժինն է, որը այսօր գտնվում է հայկական սփյուռքի` թուրքերենի հանդեպ ունեցած վերաբերմունքի հիմքում: Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայում սփյուռքի գոյատևման սկզբնական տարիներում, երեք լեզու գտնվում էին մշտական շփման մեջ. սովորական հայերենը, որը կիրառվում էր դպրոցներում և համայնքային կյանքում, ընտանիքում օգտագործվող թուրքական կամ հայկական բարբառը և ընդունող երկրի լեզուն: Մի կողմ թողնելով այս վերջին բարդ շերտը` հայերենը արտոնյալ դիրք էր գրավում որպես սփյուռքի լեզու, մինչդեռ թուրքերենը կիրառվում էր գաղթնի կերպով: Հայ-թուրքական հրապարակումների շարունակությունը այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքը, Բոստոնը և Բույնոս Այրեսը 1960ական թթ-ին ցույց է տալիս, որ չնայած լեզվական միատարրության հրահրման,  Օսմանյան կայսրությունում ծնված վերջին սերնդի հայերը դժկամություն էին հայտնում` կապված հայոց լեզվի օգտին թուրքերեն լեզվից հրաժարվելու հետ:

Թուրքերեն լեզվի այս շարունակական օգտագործումը սփյուռքի գոյատևման սկզբնական շրջանում օգնում է բացատրել հայ սփյուռքի կապը թուրքերենի հետ պարադոքսալ թվացող ձևով: Թուրքերենի անցումը մազապուրծ եղած սերնդից դեպի սփյուռքում ծնված սերունդ ծնունդ տվեց այնպիսի երեխաներին, ովքեր ընդունում էին երկու լեզուները: Այս սերունդի մեջ կան հայեր, ովքեր թաքցնում են, որ հիանալի տիրապետում են թուրքերեն լեզվին. դա նրանց ծնողների միջև տեղի ունեցած զրույցների շնորհիվ էր, ովքեր խոսում էին թուրքերենով, երբ ցանկանում էին գաղտնի թեմաներ շոշափել երեխաների ներկայությամբ, Խոջա Նասրեդինի պատմվածքների շնորհիվ էր, որ պատմում էին նրանց, ինչպես նաև թուրքախոս բարեկամների թուրքերեն լեզվով գրված հաղորդագրությունները հայերեն տառադարձելու փորձի շնորհիվ էր, ովքեր երբեք էլ չսովորեցին գրել:

Կարծրացած թուրքերեն

Մոտ մեկ դար է անցել, սակայն հայ սփյուռքը դեռ ապրում է իր օսմանյան անցյալի լեզվական բեկորներով: Թուրքերենը իհարկե շատ ուժեղ հիմքեր ուներ հայերի շրջանում սփյուռքի գոյատևման վաղ ժամանակաշրջանում, սակայն դա չի նշանակում, որ նրա երկրորդ, երրորդ կամ չորորդ սերունդները միանգամայն կորցրել են կապը լեզվի հետ: Թուրքերենը շատ խորը արմատավորված է խոսակցական արևմտահայերենում. այս լեզվով խոսում են և՛ թուրքերեն, և՛ հայերեն լեզվին տիրապետող օսմանահպատակ հայերի հետնորդների շրջանում: Թուրքերեն լեզուն խոսակցության մեջ օգտագործելը այնքան սովորակն է, որ երբ խոսում ես մաքուր հայերեն, ապա դա մեծ հաճոյախոսություն է:  

Թուրքերեն բառերը և արտահայտությունները այնքան խորն են արմատավորվել ընտանեկան կյանքի ամենօրյա խոսակցական լեզվում, որ, ամենահաճախ օգտագործվող բառերի թուրքական ծագումը բացահայտելու համար, հաճախ զգացվում է հայոց լեզվի դասընթացի անհրաժեշտություն: Ամբողջ սփյուռքում աշակերտները դասասենյակներում սովորում են, որ նրանք միակը չեն, որ իրենց պապիկներին անվանում են « dede », կամ ասում են «haydi», երբ ցանկանում են, որ իրենց ընկերները գնան կամ « sus », որպեսզի լռեցնեն նրանց: Նրանք միակը չեն, որ անվանում են սմբուկը «patlican», լցնում են սուրճը «fincan»-ի մեջ կամ իրենց անհավատությունը արտահայտում են խորը հոգոց հանելով և արտաբերելով «babam»: Իհարկե այս բառերի հայերեն համարժեքները գոյություն ունեն, բայց շատերի համար դրանք անբնական կամ արհեստականորեն կազմված բառեր են, երբ համեմատվում են մանկության ջերմության հետ ասոցացվող թուրքերեն բառերի հետ:              

Թուրքերեն լեզվի հետ կապված զգացմունքները հայկական սփյուռքում, ինչևէ, շատ են տարբերվում: Թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ժխտման հետ կապված զայրույթը շատերին ստիպեց զգուշանալ այն ամենից, ինչ թուրքական է, ներառյալ լեզուն: Ինչևէ, այս վերաբերմունքը անարդարության հանդեպ այն արձագանքն է, որ թուրքական լեզուն ներկայացրել է անցած դարաշրջանում: Թուրքերի և հայերի միջև հարաբերությունները նախորդում են Հայոց Ցեղասպանությանը: Ընկալել թուրքերենը որպես աղտոտղ տարր և փորձել խոսակցական հայերենից վերացնել լեզվի բոլոր հետքերը նշանակում է անտեսել հայ ժողովրդի պատմական ծագումը:     

Թուրքերեն լեզվին դարավոր մերձեցումը չի կարող հեշտությամբ հետադարձվել: Սփյուռքի շատ հայեր կրում են այս պատմական կապերը իրենց անուններում` սովորականից (Boyaciyan [ներկարարի որդի], Terziyan [դերձակի որդի], Kuyumciyan [ոսկերչի որդի]) մինչև ապշեցնող (Altıparmakyan [վեց մատ ունեցող մարդու որդի], Dilsizyan [լեզու չունեցող մարդու որդի], Deveciyan [ուղտապանի որդի], Çürükdişyan  [փչացած ատամի որդի]):   

Շատ հայեր կրում են այս կապերը իրենց կողմից պահպանված թուրքերեն բառերի արտասանության մեջ: Քանի որ Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանում իրականացված լեզվական բարեփոխումների արդյունքում մարդիկ օտարացել են լեզվից, առաջ եկավ օսմանյան ժամանակաշրջանից եկող թուրքերենի կարծրացած ձև, որը առկա է ոչ թե Թուրքիայում, այլ հայկական սփյուռքի տներում: Քանի որ թուրքերենի հետ կապը խզվել է ցեղասպանությունից հետո, այդ լեզվով դադարել են խոսել  1915 թ-ին և այս հնացած ձևով այն փոխանցվել է հետագա սերունդներին: Արդյունքում ողջ սփյուռքի հայերը, ովքեր ավելի շուտ ժառանգել են թուրքերենը, քան սովորել այն, հակված են արտասանել « lokhum » կամ « çocukh »բառերը այնպես, ինչպես կարտասաներ այլ դարաշրջանից եկած Անատոլիայի գյուղացին :    

Կապերը կարելի է նաև տեսնել այնտեղ, թե ինչպես են սփյուռքի հայերը յուրացրել թուրքերենը և արարել դրանով: Օրինակ` Թուրքերեն «zevzek» բառի դեպքում, բառը վերցված և ենթարկված է հայոց լեզվի գոյականի հոլովման կանոններին, որը ի հայտ է գալիս «zevzekutiun» բառի հիբրիդային ձևի մեջ: Այս երևույթը կարելի է նաև տեսնել հայոց լեզվի –ig փաղաքշական ածանցի դեպքում` «can» բառից կազմելով «canig» բառը: Եվ հակառակը, հայերեն բառերը նույնպես կարող են ենթարկվել թուրքերեն լեզվի քերականության կանոններին` հիբրիդային արտահայտություններ ստեղծելու համար: Օրինակ` խոսակցական հայերենում օգտագործվող «çe mı» [այնպես չէ՞] արտահայտության մեջ, թուրքերեն լեզվի «mı» հարցական մասնիկը կցվում է հայերեն բառին`միայն թուրքերենում գոյություն ունեցող քերականական ձևով հարց կազմելու համար :

Քաղաքականության րոպեական կասեցումը

Հայոց Ցեղասպանությունը օսմանահպատակ հայերին զրկեց գրեթե ամենինչից, բացի իրենց լեզվից: Ցեղասպանությանը անմիջապես հաջորդող տարիներին թուրքերեն բառերը և արտահայտությունները ամենօրյա խոսակցան լեզվից հանելու ջանքերը ձախողվեցին այնտեղ, որտեղ թուրքերենը պահպանվել է խոսակցական արևմտահայերենի մեջ:      

Օսմանյան կայսրության անկումից հետո թուրքերի ներկայացրած քաղաքականությունը, ինչևէ, հայկական սփյուռքի գոյատևման վաղ ժամանակաշրջանից ի վեր լեզվի կիրառման որոշակի պառակտում ավելացրեց:  Չնայած որոշ թուրքական բառեր և արտահայտություններ կարող են արթնացնել ընտանիքի հետ կապված երջանիկ հուշեր, Հայոց Ցեղասպանության ժխտման կատաղի դիրքորոշումը հայկական սփյուռքի մշակույթի մեջ ազդում է հայկական սփյուռքում թուրքերեն լեզվի ընկալման ձևի վրա: Այլ կերպ ասած,  թուրքերեն լեզվի ասոցիացումը թուրքական պետության և վերջինիս քաղաքականության հետ ստիպում է շատերին զգուշանալ օսմանահպատակ հայերի և նրանց սփյուռքահայ սերունդների կյանքում թուրքերեն լեզվի անջնջելի տեղի ճանաչումից:     

Թուրքերեն լեզվի առաջացրած երկակի մոտեցման հետ մեկ տեղ գոյություն ունեն պահեր, երբ լեզուն և քաղաքականությունը չեն ազդում միմյանց վրա, և այդ պահերին միայն կարելի է տեսնել հայերի վերաբերմունքը թուրքերի հանդեպ նախքան 1915 թվականը, երբ լեզուն հեշտ էր օգտագործել որպես շփման միջոց և այն հանդես չէր գալիս որպես ցավի խորհրդանիշ: Այս երկակի վերաբերմունքները կարող են գոյություն ունենալ նույնիսկ մեկ անհատի ներսում. ամերիկահայի ներսում, ով բոյկոտում է թուրքական պնդուկի դեմ և հանգստացնում է ինքնիրեն երեխա ժամանակ իր տատիկի կողմից արտասանած թուրքական ասացվածքներով; ֆրանսահայի ներսում, ով ամեն ապրիլի 24-ին հանդես է գալիս ցեղասպանության ժխտման դեմ և իր երեխաներին շշնջում է փաշա (կամ փաշաս` փոխարինելով թուրքական ածանցը հայերենով); լիբանանահայի ներսում, ով ճոխ հայհոյանքների միջոցով միշտ քննադատում է Անատոլիայում օսմանահպատակ հայերի մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը:         

Հայկական սփյուռքում թուրքերեն լեզվի ժառանգության մասնավոր ասպեկտը գրեթե անտեսանելի է հայկական համայնքից դուրս գտնվող մարդկանց համար, մասնավորապես Թուրքիայում գտնվող այն անձանց համար, ովքեր հնարավոր է քիչ պատկերացում ունենան նրա մասին, որ օսմանյան անցյալը շարունակում է շնչել հայերի լեզվի միջոցով:     

 

ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook