Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Անցյալի հետ առերեսվելն ինքնության մեջ ավերակներ է առաջացնում

 
 
  Հայացք Թուրքիայից

Անցյալի հետ չառերեսվելն թուրքական ինքնության մեջ ավերակներ է առաջացնում

Թանըլ Բորայ

 

 
Թանըլ Բորայ

Գրող

Ըստ Թանըլ Բորայի, ով իր՝ «Թուրքիայի լինչի ռեժիմը» գրքում ներկայացնում է Լինչի գործողությունների օրինականացման մեխանիզմները միշտ պատրաստ ունենալու վերլուծությունը, Թուրքիայում մարդիկ իրենց ինքնությունը կերտում են ըստ վախի ընկալման: Վերջին շրջաններումկրոն երեւույթնինքնությանը էլ ավելի զոդվելուն զուգահեռ ընդդիմադիր ձայներն «արտաքին բռնկումների» հետ են սերտանում։ Ըստ Բորայի, անցյալի հետ հաշվեհարդար տեսնելը պետք է ինքնություն կառույցի կապող օղակներից մեկին վերածել։

Ձեր՝ «Թուրքիայի լինչի ռեժիմը» գրքի նոր հրատարակությունն է տպագրվել։ Արդեն արտակարգ համարվող եւ ձեր նշածի պես «լինչերի շղթան» մտածել է տալիս, որ ապրում ենք մշտական դարձած զայրույթի, բռնության եւ «մյուսի» գոյությունը մեջտեղից վերացնելու հիման վրա ստեղծված մշակույթի մեջ։ Ինչո՞ւ է թրքական ինքնությունն իրեն այսքան զայրույթով արտահայտում։

Թ.Բ. - Այս լինչ նախաձեռնություններն ամբողջությամբ «պլանավորում եւ իրագործում» որակելով՝ չեմ ուզում հայտնվել դավադրության տեսություններ գովաբանողի կարգավիճակում։ Այս ամենը խրախուսողներ եւ հուսադրողներ կան։ Անկանոն պատերազմի սարքը երկարաժամկետ փորձառության մեջ այս գործը պրոֆեսիոնալ կերպով անողներ կան։ Դրանք առանց այդ էլ իրենց լեզվի ծայրին ազգայնամոլ ատելության պատգամից բացի, որեւէ այլ բան չունեցող միավորումների եւ խմբերի հետսիմբիոզվիճակում են։ Թերեւս, ամենակարեւորն այս ամենին հանդուրժողականությամբ վերաբերելը, աչքաթող անելը, նույնիսկ՝ «ազգային վիրավորանք/անարգանք» կամ էլ «ժողովրդի հակազդեցություն» ասելով օրինականացնելն է։ Ամենամեծ ջատագովը լինչ նախաձեռնությունները նորմալացնող, հարգելի պատճառներով ներկայացնող եւ տեսնող ոստիկանություն-դատարանի եւ կառավարության դիրքորոշում/մոտեցումն է։ Սա մի մոտեցում է, որը լինչի սպառնալիքը օգտագործում է որպես թաքնված սպառնալիքի միջոց։ Սա մի վերաբերմունք է, որ լինչն իբրեւ «վերեւից ներքեւ արտակարգ իրավիճակ» է օգտագործում։ Այս պարբերական մոտեցումից ելնելով էլ, վերոնշյալ գրքի վերնագրում նշում եմ «լինչի ռեժիմի» մասին։

Այնուամենայնիվ, դավադրության տեսությունն աղավաղող հանգամանքն այն ախտորոշելը չէ, ավելի շատ բացարձակ դարձնելն է եւ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ հաշվի չառնելը։ Պետք չէ այս իրավիճակում հայտնվել։ Մարդիկ ինչո՞ւ են հրահրման զոհ դառնում։ Հարկավոր է այս հարցադրումն առաջ քաշել եւ լուրջ մտածել։ Պատասխան փնտրելիս հանդիպում ենք հզոր սպառնալիքի ընկալման։ Կրթությունից մինչեւ առօրյա քաղաքական ճառեր եւ թերթերի սյունակներ, անընդմեջ նորից վերարտադրվող եւ իրենից սպառնալիքի ըմբռնումներ ներկայացնող քննարկումներ կան, ընկալումներ՝ կապված թշնամիների հետ։ Անկախ նրանից, թե ով է ենթական, հիմնականում մեկ թշնամու մատնացույց անելով` գործող սպառնալիքի դիսկուրսը միշտ առկա է։


Այսինքն՝ սպառնալիքի ընկալու՞մն է ձեւավորում թուրք ինքնությունը։ Ինչո՞ւ սպառնալիքի այս ընկալումն այդպես էլ չի ավարտվում։ 

Թ.Բ. Նախ եւ առաջ, ինչպես արդեն նշեցի, չի ավարտվում, քանի որ չորս կողմից անընդմեջ վերարտադրվում է։ Երկրորդ հերթին, այս «ձեւաչափի» ճնշման արդյունքում էլ ազգային հարցերի հետ կապ չունեցող այլեւ իրական սպառնալիքի ընկալումներն էլ են այդ դաշտ տեղափոխվում։ Նկատի ունեմ տնտեսական սպառնալիք եւ սոցիալական կորուստների ճանապարհ հարթած անհանգստությունները։ Հատկապես քրդերին ուղղված լինչի հարձակումների վայրերում, լինի դա չքավորների կամ միջին ունեցվածքի տեր տոհմերի աշխատանքի վերաբերյալ մտահոգությունները հեշտությամբ ուղղվում են դեպի «արեւելքցիներ»։ Մի քիչ չափազանցնելու իրավունքով կարող ենք սա նմանեցնել Եվրոպայում փախստականներին թիրախ դարձնող ռասիզմին։ Եթե մի քանի քայլ հետ գնանք եւ նայենք, ապա կարծում եմ, ընդհանուր առմամբ, կյանքի դժվարացման, նյութականացման, կարճ ասած կապիտալիզմի եւ արդիականության բերած դժվարությունների ու սրա հետ մեկտեղ մեծացող «որեւէ տեղի, որեւէ համայնքի պատկանելու» կամ որեւէ «մենքի» գրկելու եւ «այլին» անիծելու թուլությունը շատացել է։


Իսկ «այլի» հետ հարաբերություննե՞րը։

Թ.Բ. «Այլի» պահանջն աճում է, ահավասիկ այն, ինչ փորձում եմ նկարագրել թերի է։ Բացասական իմաստով է աճում։ «Մենքի» հիմքերն ու բռնակները փխրուն դառնալուն համընթաց, մարդիկ սեփական ես-ը «այլի» վատության հիման վրա ներկայացնելուն ավելի շատ են հակվում։ Չիմացած, չճանաչած «բանն» առանց այդ էլ ձեզ ավելի շատ է վախեցնելու, խուսափելու եք դրա հետ շփումից։ Ինքնության այս շրջանակները կոտրելու համար հատուկ խնամքով զբաղվել է պետք շփումներով, հանդիպումներով։


Երբ խոսքը սպառնալիքի ընկալման մասին չէ, ինքներս մեզ «աշխարհի/տարածաշրջանի» առաջնորդ ենք հայտարարում։ Արդյո՞ք չենք կարողանում գտնել միջինը։

Թ.Բ. Թուրք ազգայնականությունն ու պահպանողականությունն անցյալից ի վեր իր համար «մեծ պետություն» սառույցն է կերտել։ Երբեմն օսմանականության ավանդության վրա հիմնվելով, երբեմն էլ՝ թրքականությանը վերագրելով, «հազարավոր» տարիների «նիզամի ալեմ» (համաշխարհային չափանիշ) առաքելությունը... Մոտ անցյալում պատմություն-առաքելություն հերոսությանն ավելացել է նաեւ Թուրքիայի տնտեսության եւ «թուրք մարդու» «հոգնած արեւմուտքին» հաղթելու դինամիզմը մատնացույց անող տնտեսական ազգայնականության հռետորականությունը։

Սա էլ հավելեմ. «նման մեծարումները», «համա» ազգայնական երազանքները, կայսերական մարտահրավերները, շատ դեպքերում «ապազգային ուղղված փախուստ» իմաստն են պարունակում։ Երբ հասկանում եք, որ ինչ-որ բաներ եք կորցրել, երբ զգում եք, որ ծանր հարցի հետ դեմ դիմաց եք կանգնած, այս դեպքում «մեծ նկարներ» նկարելով՝ ինքներդ ձեզ լավ եք զգում։ Սա ավելի շատ Օսմանյան կայսրության վերջին շրջանի պան-իսլամիզմի եւ թուրանիզմի դեպքում է արդիական։ Սպառնալիքի ընկալման ստեղծած մտահոգության եւ մեծարման արանքում տատանվող այս զգացմունքային խառնաշփոթը «բարդույթ» կոչվածի թուրքերենն է, ճիշտ դեռահաս պատանու հոգուն համապատասխան։


Ազգայնականությունը կոչել եք «չավարտվող պատանեկություն»։ Թուրքիան դեռ տարապո՞ւմ է այդ պատանեկությամբ։
 

Թ.Բ. Ինչո՞ւ եմ խոսում պատանեկության մասին։ Քանի որ պատանեկությունը հոգու այն եղանակն է, երբ կարծում ես, թե ամեն ինչ կարող ես անել, աշխարհի դռներն առջեւդ բացվելու են լավատեսության եւ ցանկությունների երեւակայություններով լի խորը զգացումների եւ «ոչ-ոք ինձ չի հասկանում» թախծոտության միջեւ գլորումների մեջ ես։ Ահավասիկ, ազգայնականությունը որոշ իմաստով գլոբալ տաքացման հետեւանքին է նմանվում։

Օրինակ, «հրահրում» (գրգռել իմաստով) է եղել ասելով կանանց սպանությունների առանց հարցադրումների եւ փորձաքննությունների ընդունելը պատանեկության նախանշան չէ՞։ Դեռահասները շատ հեշտ են գրգռվում, խթանող վարք ցուցաբերում եւ «երիտասարդ երեխա է, արյունը եռում է» ասելով՝ «գրգռվելու իրավունք» է տրվում նրանց։ Այդ պատճառով էլ «գրգռվելու իրավունքի» առկայությունը ինձ մտածել է տալիս, որ մենք «դեռահաս հասարակություն» կարգավիճակում ենք։

Յուրաքանչյուր ազգայնականության մեջ դեռահասության հոգին այսպես թե այնպես ինքն իրեն ցույց է տալիս։ Թուրք ազգայնականությունը գուցե իր դեռահասության շրջանից դուրս գալու խնդիրներ ունի։


Այս ինքնության մեջ կրոնը որտե՞ղ է, ի՞նչ դեր ունի։
 

Թ.Բ. Թուրք ազգայնականության գրեթե բոլոր թեւերում էլ կրոնն ազգային ինքնության հատկանիշներից մեկն է եղել։ Սա վերաբերում է աշխարհական համարվող քեմալիստ ազգայնականությանը։ Պահպանողական ազգայնականությունը կրոնը որպես ազգային ինքնության հատկանիշ մեծարում է եւ մի շարք նյութական-հոգեւոր գործառույթներ է վերագրում նրան։ Ազգայնականությունը մերժող իսլամիզմի արմատական թեւերից դուրս հիմնահոսանքը մոտավորապես նույն գծի է հետեւում։ Այստեղ կրոնն ազգային ինքնություն «համրիչի» գլխավոր հատիկն է։ Վերջին տասը տարիներին ազգային ինքնության մեջ իր ճանապարհն այս ուղղությամբ է առաջ տարել։

Իհարկե, սրա հետեւանքը կրոնապաշտ (հավատացյալ) չեղողներին, ավելին, չհավատացողներին կարող է ազգային համայնքից դուրս թողնել։


Որոշ գրողների կողմից «հետքեմալիզմ» որակավորված այս շրջանում թուրք ինքնությունը ներկայացնելու մեջ փոփոխություններ եղե՞լ են։

Թ.Բ. Փոփոխություններից մեկը կրոնի ինքնությանն ավելի ամուր զոդվելն է, ինչպես եւ վերը նշեցինք։ Մեկ այլ փոփոխություն էլ «աշխարհի առաջնորդ» լինելու համոզմունքն է։ Իրականում, երկրորդ փոփոխությունը մինչեւ վերջերս ավելի շատ ծառայում էր ինքնավստահ եւ «հանգիստ» ազգայնականության հռետորաբանության կառուցմանը։ Քրդական հարցին լուծում տալու փնտրտուքներն էլ հավելելով այս ամենին՝ իշխանություններն ագրեսիվ եւ հերոսական ազգայնականությանը դեմ ներկայացնում էին ավելի լիբերալ ազգայնականության հռետորաբանություն, ասելով թե իրական ազգայնականությունը դա «ազգին ծառայելն ու վեր բարձրացնելն է»։ Այս լիբերալ եւ տնտեսագիտական ազգայնականության հռետորաբանության նմանատիպը Դեմիրելի «հանգիստ» իշխանության տարիներից եւ Օզալից ենք հիշում։

Բայց այս լավատեսական, ինքնավստահ վիճակը շատ երկար կյանք չունեցավ։ Եվ սրա կարեւոր պատճառը ես չեմ տեսնում միայն Սիրիայից սկսած մինչեւ Միջին Ասիա «տարածաշրջանի առաջնորդի» առաքելությունը ստանձնելու ռազմավարության անհաջողության մատնվելու հետեւանքով առաջացած հիասթափության մեջ։ Իշխանությունը, մեծամասնության վրա հիմնվելով եւ ընդդիմության ալեկոծումներից ցնցվելով, ավելի հարձակվող եւ կոշտ դարձավ։ Այս հարձակողականությունն անդրադարձավ նաեւ ազգայնականության վրա։ Իշխանության մեծամտությունը (ամբարտավանությունը) միացավ ազգայինին։ Սա էլ հավելենք, քրդական հարցի լուծման մեջ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությանը իսկապես հաշվի չառնելու կեցվածքն առանց այդ էլ այս ամբարտավանության միացումը խրոնիկ կերպով վերարտադրում է։


Վերջին ժամանակներս, իշխանության ձեռքով «արտաքին ուժեր» եւ «դավադրություն» եզրույթները նորից օրակարգ եկան։ Հասարակության մոտ այս եզրույթները որեւե համարժեք ունե՞ն։

Թ.Բ. Այո, խելքը գլխին մարդիկ եւ «թեւի առաջնորդներն» անդադար առանց ուտել-խմելու ինտրիգային վերլուծություններ են ուղղում դեպի հասարակություն։ Վերադառնում ենք նորից սկզբնակետ։ Ճիշտ այնպես, ինչպես լինչերում։ Այո, հրահրում կա, բայց նաեւ դրա առաջացման համար պայմաններ կան։ Եվ այս ամենն այն պատճառով, որ գոյություն ունի գաղափարախոսական մեխանիզմ։ Շատ ամուր մտածողության հիմք ունի։ Մտածողությունը դավադրության լավ պատրաստումն է։ Այս լավ պատրաստվածության վիճակի եւ գաղափարախոսական իրազեկության կողքին պետք է խոսեմ նաեւ անվստահության ազդեցության մասին։ Մարդիկ ավելի շատ են մութ բամբասանքներին ականջ դնում, երբ վտանգ են զգում։ Այս համատեքստում ատելության պատգամը դավադրության մտածելակերպի վրա լավ է անդրադառնում։ Երբ սատանայեցնեք ձեր թշնամուն, առանց նրա շարժառիթների եւ պատճառների մասին մտածելու, բոլոր շարժումները վատ եք մեկնաբանում։


Արդյո՞ք Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսելը մարդիկ ընկալում են որպես անարգանք իրենց ինքնությանը։

Թ.Բ. Անշուշտ։ Հիմնական հակումն այն է, որ մարդկության հանդեպ այս ոճիրը «թուրք» ինքնությանը փակցված սեւ բիծ է։Եվ հենց այստեղ է, որ ինքնության կոչված «փորձանքի» դժվարությունները երեւան են գալիս։ Հակված ենք ընդունել, որ ինքնությունն ամենեւին բնական իրողություն է, եւ մենք այն ենք «ինչ կանք»։ Մինչդեռ ինքնությունը կառուցվող, երազանքներով, մտադրություններով, փորձով խմորվելու համադրության արդյունք է։ Մենք միայն մեկ ինքնություն չունենք, դրանք բազմաթիվ են։ Մի կողմից բազմաինքնություն ենք, մյուս կողմից մեր անհատական եւ կոլեկտիվ ինքնությունները մի շարք տարբեր դիմակներ ունեն։ Այս իրավիճակի հետ առերեսվելը, սրա հետ համակերպվելն արդյոք հե՞շտ է։ Իհարկե՝ ոչ։ Առանց այդ էլ արդիականացման եւ քաղաքակրթվելու ընթացքը նշանակում է այս դժվարության ըմբռնում։ Երբեմն պատասխանատու եք զգում ձեր ինքնությանը կուրորեն հավատալու եւ եղածն ընդունելու փոխարեն դրա մասին խորհել եւ այն նորից վերակառուցել այնպես, ինչպես ճիշտ եք համարում։

Հայոց ցեղասպանության հարցում էլ է այդպես։ Հայոց ցեղասպանության հարցում «թուրքական» պատասխանատվությունը չեք ընկալի որպես անարգանք ձեր հասցեին, քանի դեռ ինքնությունը չեք համարել բնական եղելություն։

Բայց պետք չէ մոռանալ նաեւ հետեւյալը. Հայոց ցեղասպանությունը եւ դրա ժխտումը թուրք ազգային ինքնության եւ ազգ-պետության խառնուրդին ավելացած ցեմենտ է։ Դուք քաղաքացուն ձեր ինքնությամբ ոչ ուղղակիորեն, բայց հանցանքի վրա հիմնված պատմա-հասարակական միավորի մասնիկն եք, մասնակիցն եք։ Ձեր ինքնության քաղաքացիական պատասխանատվության հարաբերակցության սահմաններում պետք է նման հանցանք պարունակող ինքնության գաղափարին հավանություն չտաք եւ հստակ ցույց տաք, որ համամիտ չեք։ 


Անցյալի հետ չարերեսվելն ինքնության ավերումներ առաջացնո՞ւմ է։

Թ.Բ. Նախորդ հարցի համատեքստում՝ այո։ Հաստատուն մի ինքնություն է ստեղծվում, որը փակ է հումանիստական փորձ ունեցող մարդկանց եւ հասարակության դրական-բացասական փոփոխությունների ազդեցության համար։ Հերոսության վրա հիմնված պատմության եւ քաղաքականության ընկալումն է ամրապնդում։ Հենք է ստեղծում բացարձակ բարության եւ իրավացիության։ Փոխակերպում է մի վանդակի եւ ինքնության մեջ փակված եք մնում։


ինքնությունն

  • Հայացք Հայաստանից
  • Հայացք Թուրքիայից
  • Հայացք Հայկական Սփյուռքից
  • Այլ տեսակետ
  • Էլ.Ամսագրի

    Էլ. Ամսագրի բաժանորդագրում

    "Repair" նախագծի գործընկերներ

     

    Twitter

    Facebook